JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հղի Սերենա Ուիլյամսը նկարահանվել է Vanity Fair ամս

Հղի Սերենա Ուիլյամսը նկարահանվել է Vanity Fair ամսագրի համար ու պատմել, թե ինչպես  է սիրահարվել Ալեքսիս Օհանյանին

Մարզուհուն նկարահանել է Էննի Լեյբովիցը: Հոդվածում պատմվում է Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի սիրո պատմության մասին: Նրանք ծանոթացել են 2015-ին, Հռոմում:
Օհանյանը խումհարից հետո քայլեց հյուրանոցի լողավազանի կողմը, որպեսզի նախաճաշի և պատահաբար նստեց այն սեղանի մոտ, որտեղ նստած էր մարզուհին՝ իր ընկերների հետ: Սկզբից նրանք ցանկացան հեռացնել Օհանյանին և ասացին, որ նրա սեղանի մոտ առնետ կա: Երբ Օհանյանը պատասխանեց, որ չի վախենում կրծողներից, Ուիլյամսը նրան հրավիրեց նստելու իրենց հետ: Միայն այդ ժամանակ Օհանյանն ասաց, որ 98 տոկոսով վստահ է, որ իր առջև նստած է հայտնի մարզուհին:




Թենիսիստուհին և  Reddit-ի  հիմնադիրը զրուցեցին, չնայած Ալեքսիսը տանել չէր կարողանում թենիսը, իսկ Սերենան երբեք չէր լսել ախշարհի ամենահայտնի կայքերից մեկի մասին: Արդյունքում, Սերենան նրան հրավիրեց Հռոմ՝ դիտելու իր խաղը: Նա վատ խաղաց (չնայած հաղթեց), և այդ պատճառով Օհանյանին մեկ անգամ էլ հրավիրեց, այս անգամ` մեկ այլ մրցաշարի: Օհանյանը ենթադրեց, որ հրավերը քաղաքավարությունից դրդված է արել, բայց ամեն դեպքում գնաց:


Այս թեմայով կարդացեք նաև.



Փարիզում Ուիլյամսն ու Օհանյանը գնացին Էյֆելյան աշտարակ, կենդանաբանակ այգի և հրուշակագործի մոտ: Մարզուհին նկատեց, որ Օհանյանը այն մարդկանցից է, որը ճամփորդում է մեկ պայուսակոով և ծրագրեր չի կառուցում: Օհանյանը զգաց, որը Ուիլյամսի համար էլ նորություն է դա, որովհետև նա միշտ շրջապատված է եղել օգնականներով:



2016-ի աշնանն Օհանյանը հասկացավ, որ ցանկանում է ամուսնանալ Սերենայի հետ. «Ես նրա մեջ տեսա այն մարդուն, որն ինձ երջանկացնում էր»:
Նա որոշեց առաջարկություն անել Հռոմում, որտեղ նրանք ծանոթացել էին: Դրա համար նա խոսեց Սերենայի ընկերների հետ, որպեսզի վերջիններս նրան համոզեն թռչել Հռոմ:
Ուիլյամսը պատմում է, որ ինքնաթիռում ինքը հասկացավ՝ ժամանակն է. «Սերենա, դու 35 ես, դու պատրաստ ես, դա այն է, ինչ ցանկանում ես»:
Հռոմում Օհանյանը նրան տարավ հենց այն նույն սեղանի մոտ, որտեղ նրանք հանդիպեցին առաջին անգամ, ծնկի իջավ և առաջարկություն արեց:



Երբ Սերենան հասկացավ, որ հղի է, նա Օհանյանին Մելբուրն կանչեց, որտեղ պատրաստվում էր հերթական մրցաշարին`Ավստրալիայի բաց առաջնությանը: Թենիսիստուհին ասաց, թե գործն ինչումն է. նա մտածեց, որ առողջական խնդիրներ ունի: Երբ Օհանյանը տեղ հասավ, Սերենան նրան ցույց տվեց հղիության թեստի դրական պատասխանը. Ավստրալիայի Բաց առաջնությունում Ուիլյամսը հաղթեց հղի կարգավիճակով:
Հիմա նա ծրագրում է 2018-ի հունվարին` երեխայի ծնվելուց մոտ 3 ամիս հետո, վերադառնալ կորտ: Նրա բոլոր ծանոթները վստահեցնում են, որ եթե Սերենան այդպես է ասել, ուրեմն այդպես էլ կլինի:

MEDUZA

Տարածել