Սեքսուալության չափանիշներն այստեղ, այնտեղ և ամենուր
Սեքսուալության խորհրդանիշ համարվող Մերլին Մոնրոն վաղուց իր դիրքերը զիջել է մնալով զուտ ռետրո սեքս խորհրդանիշ: Playboy –ի շապիկին ամենաշատը հայտնված Պամելա Անդերսոնն էլ վաղուց հետաքրքիր չէ իր սիլիկոններով: Այսօր ոչ ոքի չես զարմացնի մեծ կրծքերով և հետույքով:
ԱՄՆ-ում միանգամայն նորմալ է այն երևույթը , երբ ծնողները քոլեջն ավարտած թինէյջերներին հոժարակամ «նվիրում» են պլաստիկ վիրահատություն:
Նորվեգիայից ծանոթիս էի հյուրընկալել Երևանում: Երբ հարց ու փորձ արեցի տպավորությունների մասին, ասաց, որ Հյուսիսային պողոտան սկզբում նրան թվացել է, թե թեթևաբարոների աշխատավայրն է: Խնդիրը երեկոյան շպարով ու խորը դեկոլտեներով աղջիկների առատությունն է եղել:
8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար
Մինչ հայուհիներն անխնա գումար են ծախսում տարատեսակ ու բազմագույն կոսմետիկա, բարձրակրունկ կոշիկներ և գրավիչ բացվածքներով շորիկներ ունենալու համար կարծելով, թե սեքսուալ լինելը մշտապես կարմիր շուրթերով, կիսամերկ աղջկա տեսակն է, ֆրանսուհիներն իրենց սեքսուալ զգալու համար բավական է տանից դուրս գան նոր ցնցուղ ընդունած, կիսաթաց մազերով, խնամված մաշկով և հասարակ տոպով:
Սեքսուալության չափանիշներ, որպես այդպիսիք Եվրոպայում չկան: Այնտեղ սեքսուալ է կինն իր բոլոր ՝ գեղեցիկ դրսևորումներով: Եվրոպացի կանայք հատուկ ջանք չեն գործադրում ընդգծված գրավչություն ունենալու համար:
7 պատճառ, թե ինչու չի կարելի սիրահարվել ‹‹ճամփորդող›› աղջկա
Հայաստանում պատկերը փոքր ինչ այլ է: Եկեք մի կողմ դնենք այն, որ google-ում ոչ այդքան պատվավոր տասնյակն ենք զբաղեցնում սեքս տեսանյութեր փնտրող երկրների շարքում ու տեսնենք հայ տղամարդու համար որո՞նք ես սեքսուալության չափանիշները: Եթե դուք կարծում եք , որ Քարդաշյան տեսակի կինն է մերոնց գրավում՝ չարաչար սխալվում եք, մերոնք ավելի վեհ չափանիշներ ունեն:
- Իտնելեկտը. newmag-ի անցկացրած հարցմանը մասնակցած բոլոր տղամարդիկ նշեցին հենց այս հատկանիշը: 21-դարի հայ տղամարդու համար նախ և առաջ սեքսուալ է իտելեկտուալ կինը:
Բոլոր ժամանակեներում տղամարդը ‹‹սիրում›› է աչքերով, իսկ մենք՝ ականջներով: Բայց և այնպես, այսօրվա տղամարդուն միայն տեսքով չես գոհացնի: Նա պետք է հիանա կնոջ ինտելեկտով, եթե անգամ այդ կինը երկարատև հարաբերությունների համար չէ: - Կանացիությունը. Այո՛, կանացի աղջիկները միշտ սեքսուալ են և ձգող: Նրանք առավել մոտ են բնությանը և իրենց սեռին հատուկ երևույթներով էլ խելքահան են անում տղամարդկանց: Կանացի աղջիկները անմիջապես տարբերվում են ամբոխում, եթե անգամ նրանց հագին պատռված ջինսեր են:
- Խնամված լինելը. Ուշադրությո՛ւն, խնամված լինել չի նշանակում ոտքից գլուխ make up-ի մեջ լող տալ: Սեքսուալ է խնամված կինը, որովհետև նրա մաշկը, մազերը մշտապես մաքրությամբ է բուրում: Իսկ նրա հետ խոսելիս ցանկություն է առաջանում համբուրվել: Հագուկապը ոչ մի նշանակություն չունի ՝ կլինի բրենդային, թե second hand-ի, կարևորը կոկիկ ու խնամված տեսք ունենալն է:
- Ռիսկի դիմելու ունակությունը. Երկչոտ կանանց պաշտպանելն անշուշտ բարձրացնում է է տղամարդկանց ինքնագնահատականը, բայց սեքսուալ համարում են նրանց, ովքեր կարողանում են ռիսկի դիմել, հատկապես, երբ խոսքը իրենց՝ տղամարդկանց է վերաբերվում:
- Ճկուն մարմինը. Ի՞նչ կարևոր է , թե քանի կիլոգրամ եք դուք, եթե ձեր մարմինն ունի հաճելի ճկունություն, որը գրավում է տղամարդուն: Չմոռանանք, որ այնուամենայնիվ տղամարդիկ աչքերով են սիրում:
Ճկուն անշուշտ ծնվում են, բայց նաև դառնում են: Միշտ էլ կարելի է ստեղծել այն ինչ բնությունը քեզ չի տվել՝ աշխատասիրության հաշվին:
Հոսթելում մնալու 9 առավելություն
Սեքսուալության չափանիշներն անշուշտ այս հինգ կետերով չեն սահմանափակվում: Տղամարդիկ տարբեր են, իսկ ճաշակին ընկեր չկա: Կինը լինի գեր թե նիհար, բարձրահասակ, թե ցածրահասակ , ոսկեհեր, թե սևահեր մե՛կ է, քանի դեռ տղամարդը սիրում է կնոջը բոլոր տեսակի չափանիշները գրողի ծոցն է ուղարկում:
Հեղինակ` Անի Կարապետյան