FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Շնորհանդես] «Ուժերի նոր բալանս». աղմկահարույց գիր

[Շնորհանդես] «Ուժերի նոր բալանս». աղմկահարույց գիրք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

2021-ին Ռուսաստանում լույս տեսավ Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գիրքը: Մեկ տարի անց՝ Newmag Winter Fest-ին հրատարակչությունը «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ներկայացրեց հ

Դմիտրի Տրենինի գրքում կարելի է ընթերցել այն, ինչ այս պահին կատարվում է մեր տարածաշրջանում ու հատկապես Ռուսաստանում: Ըստ «Ուժերի նոր բալանս» գքրի թարգմանիչ Միհրան Հակոբյանի, Հայաստանի համար աշխատությունն օգտակար է, քանի որ վերջին 30 տարում հայերենով ու ինտեկելտուալ միջավայրում ներկայացված գրքերը կամ անգլերեն էին կամ վերլուծությունների հեղինակներն ամերիկացի փորձագետներ էին. «Այսօր ներկայացնում ենք մի գիրք, որը բացառիկ է, քանի որ ռուս փորձագետի գնահատականն է հենց Ռուսաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մասին: Տրենինը զերծ է մնացել գաղափարախոսությունից, քարոզչությունից. այստեղ չկա աշխարհաքաղաքականություն, նա մատնանշում է դրական, բացասական կողմերը՝ վերջում գրում՝ ինչ պետք է անել»:

 

Այս աշխատությունը համապարփակ և համակարգված ընթերցողի համար վերլուծում է ՌԴ վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը։ Հայերեն հրատարակության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի խոսքով,  գիրքը նախատեսված չէ միայն փորձագետների համար.«Ընդհանապես, այս կարգի հետազոտությունները բարդ լեզվով են, բայց սա ունի ակադեմիական պարզություն, քանի որ մտքերը շարադրված են հարթ ու պարզ: Նա գրել է ռուսատանյան հասարակության համար: Իր բոլոր վերլուծություններն անում է՝ ելնելով երկրի շահից»:

  

Գիրքը լույս է տեսել «Լույս» հիմնադրամի աջակցությամբ: Ըստ կազմակերպության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի, գործի ընտրությունը պատահական չէ. «Սա արդեն 3-րդ համատեղ նախագիծն է Newmag-ի հետ, ու երեք գրքերն էլ անհրաժեշտ ու կարևոր են: Քաղաքականությամբ զբաղվել բոլորը պարտավոր չեն, բայց պարտադիր է հասկանալ, թե աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում ենք: «Լույս» հիմնադրամը կարևորում է սա, մեր հասարակության քաղաքական ճաշակն ու կարծիքը  պետք է ձևավորվի նման մակարդակի պրոդուկտով»:

 

 

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանն, ով այս պահին կրթություն ստանալու նպատակով գտնվում է ՌԴ-ում, պատմում է՝ անցած տարի այս աշխատության լույս ընծայումից հետո ամբողջ էլիտան ընթերցում էր «Ուժերի նոր բալանսը»: Այժմ հերթը Հայաստանինն է։

                                                                             

Կարդացեք նաև

 

Տարածել