BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սոցցանցային էթիկայի 5 կանոն, որոնց պետք է հետևեն ը

Սոցցանցային էթիկայի 5 կանոն, որոնց պետք է հետևեն ընկերությունների աշխատակիցները

Սոցիալական ցանցերը վաղուց արդեն միայն շփման ու հաղորդակցման միջոց չեն: Դրանք նաև ինքնարտահայտման համար են, քանի որ կարծիքներով, գիտելիքներով հրապարակային արտահայտվելու հարթակ են դարձել:  Բայց պետք է հիշել, որ դուք նաև ինչ-որ կազմակերպության աշխատակից եք, ներկայացնում եք որևէ գրասենյակ: Այնպես որ կան խաղի ու շփման պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել ձեր ու ձեր աշխատանքային կազմակերպության համար հնարավոր բացասական ազդեցությունից:  
1. Մի տեղադրեք ոչինչ, որը չպետք է տեսնի ձեր հաճախորդը, գործընկերը կամ ղեկավարը
Այսօր անձնականի ու հանրայինի սահմանը շատ լղոզված է: Սոցիալական ցանցերը հիանալի միջոց են ֆորմալ ու ոչ ֆորմալ հաղորդակցման միջոցները պահելու համար,  հաճախորդների հետ հետադարձ կապ հաստատելու, ինչպես նաև ընկերության լոյալությունն ապահովելու համար: Բայց այստեղ մի շատ նուրբ ու անտեսանելի սահման կա. եթե սոցցանցում ձեր աշխատանքի մասին հիշատակեք, օգտատերերի աչքում միանգամից կվերածվեք տվյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Եթե ձեզ սոցցանցերում հետևում են ձեր գործընկերները, հաճախորդները, աշխատանքային ընկերները,  պատասխանատվության աստիճանը մեծանում է:

Եթե ձեզ սոցցանցերում հետևում են ձեր գործընկերները, հաճախորդները, աշխատանքային ընկերները,  պատասխանատվության աստիճանը մեծանում է:

Այնպես որ, համոզվեք, որ ձեր փոստերում ու մեկնաբանություններում համապատասխանում եք ձեր պաշտոնին ու դիրքին: Մի քննարկեք ձեր հաճախորդներին: Շատ պատվիրատուներ կարևոր որոշումներն ընդունում են ձեր ֆեյսբուքյան էջը նայելուց հետո: Եթե ինչ-որ մի հաճախորդից նեղացել եք, այդ մասին ավելի լավ է սոցցանցում գրառում չանել, պատմեք ձեր ղեկավարին կամ կոլեգային:
2. Հույս մի դրեք գաղտնիության վրա. ամեն մի փակ ինֆորմացիա կարող է հանրային դառնալ

Instagram-ի ու Facebook-ի շատ օգտատերեր վստահ են, որ իրենց էջը փակ են, ուրեմն կարող են սրտի ուզածը գրել ու հրապարակել: Բայց էջ կոտրելը դժվար բան չէ: Բացի այդ, պարբերաբար լինում են տեխնիկական խնդիրներ ու արտահոսք: Նույնիսկ փակ էջերի ֆոտոները կարող են հայտնվել ցանցում:  Սոցցանցից ջնջել ինչ-որ անցանկալի գրառումներ ու ֆոտոներ դեռ հնարավոր է, մինչդեռ համացանցից դա գրեթե անհնար է:
3. Քննարկումների ժամանակ ծայրահեղ զգույշ եղեք

Հաճախ սուր թեմաների քննարկումները վերածվում են բուռն վեճի: Բանը նույնիսկ հասնում է վիրավորանքներին: Հաջողակ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր աշխատում են խոշոր հոլդինգներում, պետք է հնարավորինս չմասնակցեն պրովոկացիոն քննարկումներին: Դա կարող է վնասել ձեր ու ձեր գործընկերների հեղինակությանը:
Դա կարող է վնասել ձեր ու ձեր գործընկերների հեղինակությանը:

Ձեր անձնական կարծիքը հաճախ կարող է չհամընկնել ձեր ընկերության պաշտոնական կարծիքի հետ: Ամեն մի արտահայտություն կարող է վիրավորել, նվաստացնել ինչ-որ մեկին:


Կարդացեք նաև.



 
4. Աշխատանքին վերաբերող տեղեկատվությանը զգուշությամբ վերաբերվեք

Աշխատանքային հարցեր քննարկելուց առաջ, մտածեք, գուցե, կոմերցիոն ինֆորմացիա եք հաղորդում կամ օգտագործում եք ձեր գործընկերների, հաճախորդների անձնական տվյալները: Այդպիսի սխալից հետո կարող եք ձեր աշխատանքը կորցնել:
Այդպիսի սխալից հետո կարող եք ձեր աշխատանքը կորցնել:

Իսկ ընկերությունը ստիպված կլինի ահռելի գումարներ վճարել` կոմերցիոն գաղտնիք կամ անձնական տվյալներ հրապարակելու համար:
5. Ներողություն խնդրեք

Սխալներն ընդունելու ունակությունը գնահատվում է ոչ միայն իրական, այլ նաև վիրտուալ կյանքում: Եթե որևէ սխալ եք արել կամ սխալ եք ձևակերպել ձեր միտքը, այդ մասին անպայման հայտնեք ու ներողություն խնդրեք:

LIFEHACKER

Տարածել