FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինուժ] 6 ամսվա ծառայություն․ ինչպե՞ս զինվորը շու

[Զինուժ] 6 ամսվա ծառայություն․ ինչպե՞ս զինվորը շուտ վերադարձավ տուն

Երդվում եմ: Կարճ, պատմական ու պատասխանատու այս խոստումն ամենից շատ հնչում է փետրվարին, օրեր առաջ, մի քանի օրից ու նաև այսօր: Շաբաթ է, զորամասերում հանգստյան օրերն այս հանդիսության ամենաճիշտ օրն է, որ նորակոչիկները ծնողները կարողանան աշխատանքը դադարեցնել ու շտապել որդիներին տեսնելու, նրանց երդմանը մասնակցելու: Այս անգամ պատմությունը բացառիկ է՝ մեկ երիտասարդի մասին, որը տուն է վերադառնում զինակիցների երդմնակալության պահին:
Սևակ Իսաջանյան: Նորակոչիկների երդման արարողությանը հնչում է նաև նրա անուն ազգանունը, սակայն ոչ թե երդվելու, այլև զորացրվելու համար: Ընդ որում ծառայության սովորական ավարտ չէ, խորհրդանշանակ է ու ժամանակից շուտ: Սևակը ծառայել է 6 ամիս, տուն է գնում առաջին ու վերջին խորհուրդները նորեկներին տալով:

Սևակը ծառայել է 6 ամիս, տուն է գնում առաջին ու վերջին խորհուրդները նորեկներին տալով:

Շաբաթներ առաջ ծնվել է երիտասարդի երկրորդ որդին: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն և պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հրամանով ու շնորհավորանքով նա վաղաժամկետ է զորացրվում կրկնակի հայր դառնալու շնորհիվ: Կամ պատճառով: Մի կողմից ուրախ է, որ տուն է գնում, հարազատների ու նորածին որդու մոտ, մյուս կողմից կարոտով ու ջերմությամբ է խոսում բանակի մասին: Մինչև ծառայությունն ամուսնացել էր, որդի ուներ, հետո մեծ պատրաստակամությամբ զորակոչվել էր ու հայտնվել զորամասում, սկսել ծառայությունը:
Սևակը բացառիկ է, ոչ միայն իր ծառայողական կարճ կենսագրությամբ և երկամյակի մեկ քարորդին այն ավարտելով, այլև անձնական կյանքը դասավորելու արագությամբ: 16 տարեկանում 16-ամյա սիրելիին փախցրել է ու ամուսնացել, 17-ում հայր էր, 18-ում՝ կրկնակի:  Ապրում են Արարատի մարզում, հայրը մանկավարժ է, ավելին՝ դպրոց է ղեկավարում:   
16 տարեկանում 16-ամյա սիրելիին փախցրել է ու ամուսնացել, 17-ում հայր էր, 18-ում՝ կրկնակի:

Որդու անունը Սևակը Մոնթե է դրել, միանգամից երկու պատճառով: Առաջին հերթին Մոնթե Մելքոնյանի պատվին, նրա անցած ուղին և սխրանքներն աչքի առաջ ունենալով, երկրորդը. այդ անունն իրենց տանը սիրում էին ու ցանկանում են ժառանգին փոխանցել:


Կարդացեք նաև․



Զորամասի հրամանատարությունն ու զինվորները մեծ ոգևորությամբ և բարի մաղթանքով Սևակին ճանապարհեցին տուն: Շնորհավորական նամակ ուղարկեց նաև պաշտպանության նախարարը: Ընդ որում Սևակը միակը չէ, այս տարի արդեն երեք երիտասարդ երկրորդ անգամ է հայր դարձել:
Ընդ որում Սևակը միակը չէ, այս տարի արդեն երեք երիտասարդ երկրորդ անգամ է հայր դարձել:

Նրանք արդեն տանն են: Կարգը հաստատված է օրենքով, կառավարության որոշմամբ, երկու երեխաների հայրերը չեն գնում բանակ, ովքեր մեկն ունեն և բանակ են գնում, ծառայությունը կիսատ են թողնում՝ երկրորդի ծնունդը լսելիս: Այդ օրն էլ նրանց ընտանիքը կրկնակի է տոնում՝ մեկի ծնունդը, մյուսի գալուստը:  

Տարածել