BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

TEDx. Ինչպես Չարլզ Դահիգի վատ սովորությունը նրան դ

TEDx. Ինչպես Չարլզ Դահիգի վատ սովորությունը նրան դարձրեց բեսթսելլերի հեղինակ (տեսանյութ)

newmag-y-n

Օրեր առաջ Newmag-ը ներկայացրեց Չարլզ Դահիգի «Սովորության ուժը»: Ամերիկացի լրագրող և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ սովորություններին և արդյունավետությանը վերաբերող 2 գրքի հեղինակ է։ «Սովորության ուժը» լույս է տեսել 2012-ին և ավելի քան երեք տարի եղել է Ne

Ցավոտ այս իրավիճակը ծանոթ է բոլորիս։ Առավոտյան արթնանում ես, գնում աշխատանքի, որոշում հրաժարվել  թխվածքից, թղթի վրա մեծ տառերով գրում ես դա, դնում ուղիղ աչքիդ առաջ, բայց... րոպեներ, լավագույն դեպքում ժամեր անց ինչ-որ մոգական ուժ քեզ հասցնում է բլիթների մոտ՝ պատմում է Չարլզ Դահիգը. «Իսկապես հետաքրքիր էր, թե ինչու էի ես՝ փորձություններ հաղթահարած հաջողակ մի մարդ, դժվարանում դիմադրել բլիթի գայթակղությանը։ Հենց դրա համար էլ սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես են գործի դրվում սովորությունները և գրեցի այս գիրքը»։

Սովորությունը փոխել, նշանակում է փոխել գործողությունն այնպես, որ վերջում նույն պարգևը՝ այսինքն՝ նույն զգացողությունը ստանանք։ Չարլզ Դահիգն առաջարկում է տաք գլխով որոշումներ կայացնելու փոխարեն ձևավորել կամքի ուժ:

Ըստ Դահիգի, ամեն օր մեր արածի 40 տոկոսը ոչ թե որոշում է, այլ սովորություն։ Որոշել էիք ցերեկն աղցան ուտել, բայց կրկին սենդվիչ պատվիրեցիք, դե, որովհետև այդ ընթացքում անջատել էիք ուղեղն ու միացրել սովորությունների՝ վաղուց սովորական դարձած շրջափուլը, որը սկսվում է ազդակով, շարունակվում գործողությամբ, ավարտվում պարգևով. «Երկար տարիներ, Արիստոտելից մինչև Օփրա Ուինֆրի, սովորությունների մասին խոսելիս մարդիկ կենտրոնանում էին գործողության վրա, բայց իրականում սովորության հիմնական շարժիչ ուժը պարգևն է»։

Սովորությունը փոխել, նշանակում է փոխել գործողությունն այնպես, որ վերջում նույն պարգևը՝ այսինքն՝ նույն զգացողությունը, ստանանք։ Չարլզ Դահիգն առաջարկում է տաք գլխով որոշումներ կայացնելու փոխարեն ձևավորել կամքի ուժ, հստակ որոշել՝ ինչ ենք ուզում և որոնք են դրան հասնելու հիմնական քայլերը։ Այս բանաձևով Դահիգը կարողացել է հաղթահարել նույնիսկ կախվածությունը բլիթից. «Ուզում էի՝ նիհարել կամ բլիթ չուտել, բայց չէր ստացվում։ Եվ հստակ որոշեցի՝ ճաշելու փոխարեն զրուցել գործընկերներիս հետ։ Հիմա կմտածեք, թե ինչ կապ կա այստեղ։ Իրականում ճաշելու էի գնում՝ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու համար, և բլիթի գայթակղությանը չէի դիմանում։ Դրա փոխարեն հիմա մի լավ բամբասում եմ նույն հարկում աշխատող գործընկերներիս հետ և ստանում նույն պարգևը։ Մի առավելություն էլ կա՝ 10 կիլոգրամ նիհարել եմ»։

Կարդացեք նաև

Եթե սխալ որոշումներն արդարացնում եք վատ սովորություններով, եթե խոստանում եք առավոտյան 8:30 գնալ մարզադահլիճ, բայց արթնանում եք կեսօրին կամ եթե սովորության համաձայն չեք կողմնորոշվում՝ ինչ գիրք կարդալ, ուրեմն մարզասրահ գնալուց առաջ նախ մտեք մոտակա գրախանութ և փնտրեք Չարլզ Դահիգի «Սովորության ուժը»:

Տարածել