ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ի շնորհիվ թրենդային է դարձել սպորտային գրակ

Newmag-ի շնորհիվ թրենդային է դարձել սպորտային գրականությունը (տեսանյութ)

newmag-y-n

Իր գործունեության 3 տարիների ընթացքում Newmagը պարբերաբար հայերեն է թարգմանում աշխարհահռչակ մարզիկներին ու մարզիչների կենսագրություններն ու հաջողության պատմությունները։ Վաճառքի տեմպերն ու ընթերցողների հետաքրքրասիրությունը փաստում են՝ հրատարակչությունն իրա

Արմեն Ամիրխանյանը նաև սպորտի մեծ սիրահար է։ Մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս է իր ռեպորտաժներում ու հոդվածներում անդրադարձել հայ և միջազգային ճանաչման մարզիկների տարբեր խաղերին ու հաղթանակներին։ Բայց երբ սկսեց Newmag-ի համար սպորտային գրքերի թարգմանությունները, նկատեց, թե որքան տեղեկություններ կան, որ մինչև համար բացահայտված չեն.«Այս գրքերը, որոնք մենք թարգմանել ենք, այնքան էլ խիստ մասնագիտական չեն։ Օրինակ՝ Զիդանի մասին գրքում նրա ծագման, կայացման, արժեքների, արմատների, ընտանիքի մասին են։ Իր մարդ տեսակն ենք բացահայտում այս գրքում, ընթերցում ենք պարբերաբար ստացած վնասվածքների, վերելքների մասին, թե ինչպես հեռացավ հավաքականից»։

«Զիդան, երկու կյանք» գրքում ընթերցողը հնարավորություն ունի բացահայտել այս մեծ ֆուտբոլիստի մարդկային կարևոր առանձնահատկությունները։ Մինչև այս գիրքը, Արմեն Ամիրխանյանը մյուս ֆուտբոլիստների կենսագրականներում լեզվական ոճի մասին չի մտածել։ Ամեն հերոս ինքն իր լեզուն ունի։ Այս գործը պահանջում էր այլ մոտեցում, բարդ էր, բայց նաև շատ հետաքրքիր. «Միշտ մտածել եմ, որ շատ լավ գիտեմ Զիդանին, բայց նորովի բացահայտեցի նրան։ Նույնիսկ երկու անգամ ընթերցելուց հետո, սկսեցի խմբագրելը, որ ավելի լավ պարզեմ տեղեկություններն ու գրքի ոճը։ Ավելի լավ պատկերացնելու համար շատ դետալներ, նույնիսկ այն խաղերն եմ նայել, որոնք նկարագրված են գրքում»։

Բոլորովին այլ ոճ ունի «Ես Զլատանն եմ» գիրքը։ Հնեց իր պես՝ շատ յուրահատուկ, տարբերվող ֆուտբոլիստի պես էլ իր կենսագրականն է՝ նկատում է խմբագիրը։ Զիդանի նման, նա էլ ներգաղթյալների ընտանիքից է։ Թվում է՝ նույն ճանապարհն են հաղթահարել, սակայն սկսած նրանց ընտանիքների նիստուկացից մինչը ֆուտբոլիային կենսագրություն՝ տարբեր են. «Զլատանի գրքում կարելի է տեսնել իր մանկության ընթացքում պատահած շատ դրվագներ, որոնք չի մոռացել ու հասուն տարիքում էլ պայքարում է այդ բարդույթների դեմ։ 40-ամյա այս ֆուտբոլիստն առանձնահատուկ կերպար է՝ ոտքի տարբեր դիրքերից գոլ է խփում, միշտ աչքի է ընկնում իր խառնվածքով»։

Սպորտային կարիերան, միայնակ բարդություններ հաղթահարելու ճանապարհները, միշտ դեպի վերելքներ ձգտող այս ֆուտբոլիստները կարող են դառնալ հիանալի օրինակ մեր նոր սերնդի համար՝ նկատում է Արմեն Ամիրխանյանն ու ավելացնում՝ այն գործը, որ անում է Newmag-ը, հենց այդ նպատակին էլ ծառայում է։ Արդեն իսկ ընթերցողները սկսել են կարդալ ու հետաքրքրվել սպորտային գրականությունով։

Տարածել