BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչի մասին է Ֆերանտեի քառապատման 3-րդ գիրքը՝ «Հեռա

Ինչի մասին է Ֆերանտեի քառապատման 3-րդ գիրքը՝ «Հեռացողների և մնացողների պատմությունը» (տեսանյութ)

newmag-y-n

Անբաժան ընկերուհիների նոր հանդիպումը: Լիլան և Էլենան այս անգամ սոցիալական հակադրության մեջ են: Բացի այդ, «Հեռացողների և մնացողների պատմությունը» ամբողջացրել է հակասական զգացողություններ. սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություններ, դրամա ու թշվառ

Իտալական ժամանակակից գրականության ամենախորհրդավոր գրողը՝ Էլենա Ֆերանտեն,  շարունակում է իր գրական կյանքը՝ ինկոգնիտո՝ փակ, առանց բացահայտվելու:  Հեղինակը վստահ է, որ իր մասին ամեն ինչ պատմում են իր գրքերը: «Նեապոլիտանական քառյակը» վաճառվել է աշխարհի 40 երկրներում 10 միլիոնից ավելի տպաքանակով:  

«Հեռացողների և մնացողների պատմությունը» պատմում է 20-րդ դարի 50-ականների Նեապոլի մասին, որտեղ կանայք իրար մազ են պոկում հենց փողոցում, կարդալ իմացող մարդը տարօրինակ ինտելեկտուալի համբավ է ձեռք բերում, իսկ տղամարդիկ հայհոյում ու երեխա են ծեծում նույնիսկ առանց հարբելու: Այստեղ ոչ ոք ծովը չի տեսել, իսկ մահը շատ սովորական մի բան է, ինչպես առավոտյան սուրճը:  

Գիրքը երկու անբաժան ընկերուհիների՝ Լիլայի ու Էլենայի մասին է:  Նրանք ծնվել են Նեապոլի ամենաաղքատ թաղամասերից մեկում: Լիլան ու Լենան ծայրահեղ տարբեր են՝ մեկը լուռ ու համեստ աղջիկ է, մյուսը՝ մեծ երազանքներ ունի ու համարձակ է: Նրանց առանցքային տարբերությունն այն է, որ Էլենան չի կարող ապրել առանց Լիլայի, իսկ Լիլան՝ կարող է: Դա է պատճառը, որ գիրքը ոչ թե երկու կանանց սովորական մի պատմություն է, այլ տանջալից, տարօրինակ ասիմետրիկ կապ է:  

Առաջին գիրքն՝ Իմ հանճարեղ ընկերուհին էր: Այն պատմում է 1950-ականներին նեապոլիտանական աղքատ թաղամասում ծնված ընկերուհիների մանկության մասին: Երկրորդ գիրքը կոչվում է  Նոր ազգանվան պատմությունը: Աղջիկներն արդեն հասունացել են, ուզում են օր առաջ ազատվել աղքատ ու ճնշող միջավայրից, գնալ իրենց երազանքների հետևից:  

«Հեռացողների և մնացողների պատմությունը» Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» նեապոլիտանական քառյակի երրորդ վեպն է: Գրքում ուսանողական ցույցեր են, փողոցային բախումներ ու այս ամենի ֆոնին նորից երկու անբաժան ընկերուհիներն են:  

Դեպքերը տեղի են ունենում 60-ականին ու 70-ականներին: Պատմական, քաղաքական, սոցիալական  բուռն իրադարձությունների ֆոնին՝ Լիլան ամուսնալուծվել է, այլևս հարուստ սենյորի կին չէ ու ստիպված է իր օրվա հացը վաստակել երշիկի գործարանում՝ քրտնաջան աշխատանքով: Լիլան մեծացնում է իր տղային, համակերպվում անմարդկային աշխատանքային պայմաններին ու նույնիսկ սեռական բռնությանը:    

Մյուս ընկերուհին՝ համեստ ու աշխատասեր Լենան, այլևս Նեապոլում չի ապրում: Հեղինակավոր բուհն ավարտելուց հետո հրատարակել է իր առաջին գիրքը, շուտով ամուսնանալու է: Երկու ընկերուհիներին հիմա բաժանում է ոչ միայն իրենց հակասական բնավորությունը, այլ նաև սոցիալական մեծ տարբերությունը: Կկտրվի արդյոք աղջիկներին կապող նուրբ ու բարակ թելը:  

Գրաքննադատները զգուշացնում են, որ վերապատմել երկու ընկերուհիների մասին վեպը, անիմաստ է: Ինչպես էլ պատմես,  այն կդառնա սոցիալական դրամայի էլեմենտներով սովորական սերիալ: Ֆերանտե պետք է կարդալ: 

Կարդացեք նաև

Տարածել