BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Սա նախևառաջ պատմություն է տղամարդու մասին». Գնել

«Սա նախևառաջ պատմություն է տղամարդու մասին». Գնել Նալբանդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ATV հեռուստաընկերության «Առաջին ծրագիր» նախագիծը հյուրընկալել էր newmag-ի հրատարակած «Ալի. Աշխարհի արքան» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանին և վերիֆիկանտ, սպորտային լրագրող-մեկնաբան Գրիգոր Ավետիսյանին, որոնք պատմել են գրքի առանձնահատկությունների մասին:


Գրքում Ալիի պատմությունն է, նրա փիլիսոփայությունը, մենամարտերը, հոգեվիճակը, պայքարը՝ ռասիստական Ամերիկայի դեմ: Գրքում Ալին է՝ կյանքի բոլոր դրվագներով, կարիերայի սկզբից մինչև դրա ավարտը: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ գրքում ընդամենն արխիվային բովանդակություն չէ. այն նաև Միացյալ նահանգների պատմությունն է: Այն ռասիստական մտայնությունը, որ տիրում էր Միացյալ Նահանգներում, և որի զոհն էր նաև Ալին: Նա պայքարում էր այդ ամենի դեմ: Դեյվիդ Ռեմնիքը փոխանցել է այդ ժամանակների շունչն ու ոգին:


Գիրքը թարգմանվել է մի քանի ամսում, սկսած՝ մարտ-ապրիլ մայիսներից: newmag-ի թիմը մեծ աշխատանք է տարել դիզայնի, գրքի խմբագրման, սրբագրման ու ծանոթագրությունների վրա: Գրիգոր Ավետիսյանը նշում է, որ հատկապես ժամանակատար էին գրքի լուսանկարների հեղինակային իրավունքները ձեռք բերելու բանակցությունները: Գրքի մոտ 200 ծանոթագրությունների հեղինակը սպորտային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանն է:


Գիրքը հնարավորին չափով ադատպացված է հայ ընթերցողի համար. բացատրված են բոլոր անհասականալի սպորտային տերմիններն ու անունները, որոնց մասին, գուցե, հայ ընթերցողը չգիտի:




newmag-ում կարդացեք նաև.





Գրքի կարճ բովանդակությունն ու նկարագրությունն է տվել Գնել Նալբանդյանը: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ գիրքը պատմություն է հաղթող տղամարդու մասին:



«Սա նախևառաջ պատմություն է տղամարդու մասին, և յուրահատուկ տղամարդու: Հրաշալի արտաքին տվյալներ և հետաքրքիր բովանդակություն ունեցող տղամարդու մասին, որը և՛ սիրելի էր կանանց համար, և ցանկալի: Նա մի քանի անգամ կին ունեցավ, բայց ցոփ ու շվայտ կյանքով չէր ապրում, որովհետև սկզբունքներ ուներ: Սկզբունքներ ունեցող, ցանկալի, հաջողակ և հաղթող տղամարդու մասին է այս պամությունը», - ասել է Գնել Նալբանդյանը:



Սպորտային լրագրող-մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը ներկայացրել է՝ ինչ սկզբունքով է newmag-ն ընտրում գրքերը, թարգմանում ու հրատարակում:



«newmag-ը որոշեց սկսել ամենապոպուլյար ֆուտբոլիստներից, որոնք այսօր ցնցում են ամբողջ աշխարհը: 3 ֆուտբոլային բեսթսելլերները հրատարակելուց հետո մենք հասկացանք, որ հայ ընթերցողի կարիք ունի սպորտային բովանդակության: Ընթերցողն ամեն գրքից հետո հարցնում էր, թե որն է լինելու հաջորդը: Դրանցից հետո մենք անցանք արդեն տեղական արժեքների. պատահաբար նկատեցինք, որ չկա որակյալ և թարմ գիրք Տիգրան Պետրոսյանի կյանքի ու կարիերայի մասին գիրք: newmag-ը որոշեց, որ դա պարտադիր պետք է լինի հայերեն: Հետո արդեն հասկացանք, որ չկա նաև բռնցքամարտի վերաբերյալ: Թայսո՞ն, թե՞ Ալի,իհարկե, մենք ընտրեցինք Ալին: Գուցե առաջիկա ծրագրերում լինի նաև Մայք Թայսոն», - ասել է Գրիգոր Ավետիսյանը:



Գնել Նալբանդյանի խոսքով՝ newmag-ը հայ ընթերցողին մատուցում է հեղինակավոր անձնավորության ստեղծագործությունները, փնտրում է հերսներ, և այն մարդկանց, որոնք կարողանում են ներկայացնել հերոսներին: Ըստ նրա՝ գիրքը մտածող մարդկանց համար է:






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում