BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

9 պարզ և արդյունավետ միջոց սթրեսը հաղթահարելու համ

9 պարզ և արդյունավետ միջոց սթրեսը հաղթահարելու համար

1. Խորը շնչեք

Սա պարզ ճշմարտություն է: Խորը շունչը նվազեցնում է սթրեսը: Relaxation Techniques for Health. Ուսումնասիրության համաձայն ճիշտ շնչառությունը կարգավորում է ճնշումն ու լիցքաթափում է մարմինը: Կարևոր է նաև զուգահեռ մտածել ինչ-որ հաճելի բանի մասին:
2. Ավելի շատ ծիծաղեք

Մի մեղադրեք ձեզ YouTube –ի ծիծաղելի հոլովակները կամ հումորային սիթքոմի հերթական սերիան դիտելու համար: Այդ կերպ պայքարում եք հոգեբանական լարվածության դեմ: Ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը: Այսինքն, տրամադրություն բարձրացնելը բավական է սթրեսը հաղթահարելու համար:
3. Գործերի ցուցակ կազմեք և ջնջեք ավելորդները

Հստակ գործողությունների ծրագիրը թույլ կտա դասակարգել հրատապ և անկարևոր գործերը: Այս կերպ կկարողանաք կենտրոնանալ կարևորների վրա, կխնայեք ժամանակն ու նյարդերը:
4. Հրաժարվեք ալկոհոլից

Սպիրտային խմիչքի չափաբաժինը, որը խմում եք լիցքաթափվելու համար, իրականում ավելացնում է սթրեսի մակարդակը:
5. Ֆիզիկական վարժություններ
Պարտադիր չէ մարաթոնի մասնակցեք կամ ծանր ֆիզիկական վարժություններ անեք: Սթրեսի հաղթահարման համար հարմար են նույնիսկ պարզ վարժանքները, զբոսանքները մաքուր օդին: Ակտիվությունը խթանում է երջանկության հորմոնը – էնդորֆինը, որը թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել կյանքի դժվարությունները:
6. Շոկոլադ կերեք
Գիտնականներն ապացուցել են, օրական 40գր. սև կամ կաթնային շոկոլադը նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ի դեպ, կանանց վրա շոկոլադն ավելի լավ ազդեցություն է թողնում , քան ` տղամարդկանց:



Կարդացեք նաև.



7. Ընտանեկան բյուջե կազմեք

Քիչ նյարդայնանալու համար ընտանեկան բյուջե կազմեք, որում կներառեք բոլոր ծախսերը: Այս դեպքում ստիպված չեք լինի նյարդայնանալ, վախենալ, որ ֆինանսները չեն բավականացնի մինչև հաջորդ աշխատավարձի օրը: 
8. Գրքեր կարդացեք

Reading can help reduce stress հետազոտությունները ցույց են տվել, որ ընթերցանության նույնիսկ 6 րոպեն բավարար է սթրեսի մակարդակը 68% նվազեցնելու համար: Մաքսիմալ արդյունքի համար ընտրեք լավ գրականություն:
 9. Քնեք

Այս խորհուրդը պարզ է, բայց սթրեսը հաղթահարելու հարցում  ամենաարդյունավետն է: Stress and Sleep հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք քնում են միջինը 8 ժամ, ավելի հանգիստ են ու քիչ են նյարդայնանում: Իսկ նրանք, ով նվազագույնը 7 ժամ են քնում, ավելի վատ ինքնազգացողություն ունեն:

LIFEHACKER

Տարածել