FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ անել, երբ ձեր մտերիմը մտածում է ինքնասպանությ

Ի՞նչ անել, երբ ձեր մտերիմը մտածում է ինքնասպանության մասին

Ինչպե՞ս հասկանալ՝ վտանգ կա՞, թե՞ ոչ
Իրականում այդ հարցը փրկում է ինքնասպանության մասին մտածող մարդկանց կյանքը: Հոգեբաններն ու առողջապահական  կազմակերպությունները խորհուրդ են տալիս ուղղել այդ հարցն այն դեպքերում, երբ դուք իրական վտանգ եք զգում:
Ե՞րբ  են նման կասկածներ առաջանում:
Այն դեպքում, երբ օրինակ մարդն.


  • ակտիվորեն ավարտում է իր բոլոր գործերը, գրում է կտակ, արժեքավոր իրեր է բաժանում

  • դեղեր է պահում կամ զենք է գնում

  • սկսում է ավելի շատ խմել

  • քնում է քիչ կամ չափազանց շատ

  • անհանգիստ է լինում

  • մեկուսանում է հարազատներից

  • տրամադրության կտրուկ տատանումներ է ունենում


Երբեմն մարդը, առանց շրջապատողների հարցերի,  ինքն է հայտնում  ինքնասպանություն գործելու մտադրության մասին, չի տեսնում կյանքի իմաստը, մտածում է կմեռնի  և ամեն ինչ կհեշտանա: Նույնիսկ եթե մարդը դրա մասին խոսում է հպանցիկ կամ կատակով,  ապա պետք է ուշադրություն դարձնել:
Նույնիսկ եթե մարդը դրա մասին խոսում է հպանցիկ կամ կատակով,  ապա պետք է ուշադրություն դարձնել:

Բարձր ռիսկային գոտում են  ոչ միայն դեպրեսիա  ունեցող մարդիկ, այլև  մտավոր խանգարումներ ունեցողները: Եվ նույնիսկ նրանք, ովքեր փորձել են   երակներ կտրել, ինքնասպանություն գերծել,  նաև քաղցկեղով հիվանդներն ու միայնակները:  
Եթե մարդը խոսում է ինքնասպանությունից, ապա նա չի դիմի այդ քայլին, այպես չէ՞:
Ոչ:  Նման խոսակցությունը կարող է օգնության խնդրանք լինել, այլ ոչ թե ուշադրություն գրավելու  կամ ուրիշներին շահարկելու ձև: Սա վերաբերում է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին: Եվ, ի դեպ, երեխաները հաճախ նման թեմաներով կիսվում են իրենց հասակակիցների հետ, հետևաբար, թե ինչպե՞ս վարվել այդ իրավիճակում, պետք է իմանան ոչ միայն մեծահասակները:
Ի՞նչ ասել ինքնասպանության դիմող մարդուն:
Զրուցեք նրա հետ իր զգացմունքների մասին: Փորձեք աշխարհին նայել նրա տեսանկյունից և հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվել, որ կյանքը նրան թվում է անտանելի: Մարդուն ասեք, որ դուք ունեք նրա կարիքը, որ կլինեք նրա կողքին:
Ոչ մի դեպքում մի՛ քննադատեք և մի՛ փորձեք  արժեզրկել մարդու ցավը.«դու կին, երեխաներ, աշխատանք ունես» արտահայտություններով: Մի՛ նեղացեք, ասելով. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու թքած ունես»:
Անհրաժեշտ է վստահորեն և համառորեն ասել, որ ինքնասպանությունը վատ որոշում է և չպետք է դիմել այդ քայլին: Հանդարտ,  առանց եսասիրության մեջ մեղադրելու,  մարդուն բացատրեք, որ ինքնասպանությունը ոչ միայն սիրելիներին վիշտ կպատճառի, այլ կհանգեցնի նոր ինքնասպանության՝ այդ թվում երեխաների: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե  ծնողի ինքնասպանության ժամանակ երեխան 18-ից ցածր է եղել, ապա նրա՝ ինքնասպանություն գործելու վտանգը մի քանի անգամ ավելացել է:
Ինքնասպանություն գործելու վտանգը մի քանի անգամ ավելացել է:




Կարդացեք նաև.



Տանից հավաքեք ամեն ինչ, ինչով կարելի է ինքնասպանություն գործել՝ զենք, դեղահաբեր, դանակներ: Եթե այդպիսի հնարավորություն կա, մարդուն մենակ մի՛ թողեք՝ հատկապես գիշերը:
Մարդուն խորհուրդ տվեք դիմել բժշկի, օգնեք նրան՝ գտնել համապատասխան մասնագետ: Եթե իրավիճակը կրիտիկական է, շտապօգնություն կանչեք: Այդ դեպքում մարդուն կհոսպիտալացնեն՝ նույնիսկ եթե նա դեմ լինի:
Ինչպե՞ս վարվել, եթե մարդը զանգում և ասում է, որ հենց այդ պահին ինքնասպանություն է գործում:
Աշխատեք խոսակցությունը ձգձգել, երկարացնել: Միաժամանակ ինչ-որ մեկին գրառման միջոցով խնդրեք շտապօգնություն կանչել և բացատրել իրավիճակը:
Պատահո՞ւմ է, որ մարդը ոչինչ չի ասում, թվում է՝ հանգիստ է, բայց հետո ինքնասպանություն է գործում
Այո, պատահում է, որ  ինքնասպանության շատ դեպքեր ինքնաբերաբար են լինում: Դրանք կանխելն ավելի դժվար է: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը խոսում է իր մտադրության մասին, բայց դուք փորձում եք օգնել նրան,  նա դեռ փորձում է ինքնասպանություն գործել, դա ձեր մեղքը չէ, դուք լիովին չեք կարող վերահսկել մարդուն:

MEDUZA



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Տարածել