Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր»

Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)

06/29/2026

newmag-y-n

«Պուլիցեր» մատենաշարը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ։ Գործակցությունը իրականություն է դարձել ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։ Այս մատենաշարն ավելին է, քան պարզապես թարգմանությունը։ Այս նախաձեռնությամբ հայ ընթերցողին հասանելի կդառնա ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ և քննարկվող գործերը, որոնք արժանացել են Պուլիցեր մրցանակի։

Նոր մատենաշարի մասին պաշտոնապես հայտարարվեց Summerfest 2026-ին։ Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ասաց, որ Newmag-ը կիրականացնի խմբագրական և հրատարակչականամբողջ գործընթացը՝ ապահովելով բարձրորակ հայերեն թարգմանություններ և հրատարակություններ. 



«Միշտ հավատացել ենք, որ թարգմանությունը մշակութային ենթակառուցվածք է։ «Պուլիցերի» միջոցով մենք ստեղծում ենք ուղենիշային ստեղծագործությունների երկարաժամկետ գրադարան, որը կհարստացնի հայկական մտավոր կյանքը և կընդլայնի ընթերցողների մտահորիզոնը»։

«Պուլիցեր» մատենաշարի շնորհիվ Հայաստանում հասանելի կդառնան ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ և քննարկվող գործերը։ Գրքեր, որոնք ձևավորել են հանրային օրակարգ, սահմանել գրական նոր չափանիշեր և վեր հանել հասարակության, պատմության ու մարդկային ճակատագրերի բարդ շերտերը: 



ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնությանը կաջակցի հանրային կապերի և մշակութային ծրագրերի միջոցով, ներառյալ՝ հանրային քննարկումներ, ընթերցողական կլոր սեղաններ և լրատվամիջոցների ու դեսպանատան հարթակների միջոցով նախագծի լուսաբանում: Փառատոնին նախաձեռնության մասին հայտարարեց ԱՄՆ դեսպանատան խոսնակ Անաստասիա Կոլիվասը. 



«Մեծ ուրախություն է այսօր գտնվել Newmag Summerfest-ում՝ ընթերցողների, մտածողների ու այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր մեզ պես հավատում են, որ գրքերն աշխարհը փոխելու ուժ ունեն։ 

Այն կապերի մասին է՝ մշակութային, գաղափարական, նաև մարդկանց, որոնց բաժանում են հազարավոր կիլոմետրեր, բայց որոնք նույն հետաքրքրասիրությունն ունեն աշխարհի և դրանում մեր դերի հանդեպ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը։ 

Newmag-ի հետ մեր գործընկերությունը ֆինանսական չէ։ Այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ հավատ գրականության ուժի, գաղափարների հասանելիության կարևորության և ամերիկացի ու հայ ժողովուրդների հարատև բարեկամության հանդեպ»։



Արդեն թարգմանվել է ու պատրաստ է հրատարակման Դոննա Տարտի «Ոսկեկատար» վեպը։ Այն պուլիցերյան մրցանակ է ստացել Գեղարվեստական գրականության անվանակարգում։ Վեպն ընդգրկուն ուխորը մարդկային պատմություն է կորստի, գեղեցկության, գոյատևման և այն իրերի մասին, որոնցից կառչում ենք, երբ մնացած ամեն ինչ փլուզվում է։


Պատմության հերոսը մի տղա է, որի կյանքը կործանվում է։ Իրադարձությունները տեղի են ունենում մի կտավի շուրջ։ Երկրորդ գիրքը Էլիզաբեթ Քոլբերտի «Վեցերորդ բնաջնջումն» է։ Ոչ գեղարվեստական գրականության անվանակարգում Պուլիցերյան մրցանակի արժանացած այս գիրքը մեր ժամանակների կարևորագույն գործերից է։

Կարդացեք նաև

Տարածել