BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արևային լոգանք. Ինչպե՞ս պլեբեյական մաշկի գույնը դա

Արևային լոգանք. Ինչպե՞ս պլեբեյական մաշկի գույնը դարձավ մոդայիկ

Եվրոպայում իրեն նորաձև համարող յուրաքանչյուր կին մինչև 19-րդ դարը արևայրուքի մասին սարսափով էր մտածում: Սպիտակ մաշկն ազնվականության խորհրդանիշ էր:

Արևից պաշտպանվելու առաջին քսուքը ռազմական նշանակության էր: Արտադրվեց 2-րդ աշխարհամարտի տարիներին՝ զինվորների համար:

Պատերազմից հետո Բենիամին Գրինը նոր քսուք պատրաստեց, որը մաշկը դարձնում էր մեղրագույն: Մեծ սկանդալ բարձրացավ, քանի որ նորաձև էր դառնում արևայրուքի պլեբեյական գույնը: Նոր քսուքի հայտնությունը իսկական սոցիալական հեղափոխություն էր:


Հետաքրքիր է իմանալ



Նայե՛ք ժամացույցին:
Թափանցիկ մաշկ, պեպեններ, բաց կապույտ կամ կանաչ աչքեր, բաց դեղին կամ կարմիր վարսեր. սա նշան է: Արևի տակ 7 րոպեից ավելի չմնալ. մաշկն անմիջապես վառվում է: Եթե ունեք բաց մաշկ ու աչքեր, շիկահեր եք կամ շագանակահեր, արևայրուքի համար 15 րոպե ունեք: Թուխ մաշկի, շագանակագույն աչքերի և մուգ վարսերի դեպքում կարող եք 20 րոպե հանգիստ պառկել արևին:
Ի՞նչ է գրված սրվակին
Եթե ձյունաճերմակ մաշկ ունեք, կապույտ աչքեր, ձեզ ուժեղ պաշտպանություն է պետք: Արևայրուքի SPF 30 քսո՛ւք վերցրեք: Բաց մաշկի և վարսերի դեպքում լավ է սկզբում SPF 20 քսուք օգտագործել, հետո` SPF 8 կամ SPF 10: Մուգ կարմրահերներին և շագանակահերներին խորհուրդ է տրվում սկզբում SPF 15 քսուք օգտագործել, հետո` SPF 8 կամ SPF 6: Սևահեր թխամորթներին հանգստի առաջին շաբաթը SPF 10 քսուք է պետք, հետո` SPF 6:
Միֆ և իրականություն
Եթե արևային լոգանքի փոխարեն մաշկն այրել եք, հրաժարվե՛ք կաթնամթերքով բուժվելուց: Դա ընդամենը միֆ է: Այրված մաշկի համար բժշկական միջամտություն և դեղամիջոց է անհրաժեշտ: Սառը կաթնամթերքը սնուցում է բակտերիաներն ու գրգռում առանց այն էլ վնասված մաշկը:

Տարածել