BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գոյատևման 8 միֆեր, որոնք կարող են կյանք արժենալ

Գոյատևման 8 միֆեր, որոնք կարող են կյանք արժենալ


  • Ծծել և թքել խայթոցի թույնը


Երբ ձեզ օձ է խայթել, նրա թույնը չափազանց արագ է ներծծվում արյան մեջ և անցնում օրգանիզմ: Հետևաբար ծծել այդ թույնը, հատկապես երբ խայթոցից 5 րոպե է անցել, անօգուտ է: Ավելին, այն կարող է հակառակ էֆեկտն ունենալ ու ավելի մեծ վտանգ առաջացնել, եթե բերանի խոռոչում վերքեր կամ բաց հյուսվածքներ կան:

  • Մեռած ձևանալ


Մի քանի աղբյուրներ վստահեցնում են, որ գիշատիչներին հանդիպելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես մեռած ձևանալ, պարկել ու անշարժանալ: Առաջին հայացքից գազանին կհետաքրքրի անշարժ օբյեկտը, հետո նրա կսկսի հոտոտել, զննել ու դրանից հետո դժվար է ասել ինչ քայլերի կարող է նա գնալ:  Ամենաճիշտ քայլն այդ դեպքում աննկատ և զգույշ հեռանալն է: Սովորաբար գազանները չեն պատրաստվում հոշոտել ձեզ, ընդամենը ցանկանում են վախեցնել և ազատվել մարդու ներկայությունից: Եվ առհասարակ, անտառում, վայրի բնության մեջ հայտնվելու դեպքում պետք է ավելի շատ աղմկել, երգել, սուլել, հարվածել կաթսաներին, այդ ժամանակ կենդանիներն ավելի արագ կզգան ձեր ներկայությունն ու իրենք կփորձեն հեռանալ:

  • Սնունդ փնտրել


Սովորաբար անմարդաբնակ վայրերում, անտառներում ու լեռներում հայտնված մարդիկ փորձում են առաջին հերթին լուծել սննդի հարցը, մինչդեռ սա ոչ թե երկրորդական, այլ երրորդական կարիք է: Առաջին հերթին անհրաժեշտ է պատրաստվել ցրտին կամ շոգին, երկրորդը՝ մտածել ջրի մասին: Եղանակային անոմալիաների դեպքում մարդը գուցե ողջ մնա մեկ ժամ, ջրի բացակայությունը սպանում է երեք օրում, մինչդեռ առանց կերակուրի մարդը կարող է գոյատևել նույնիսկ մի քանի շաբաթ: Սա նշանակում է, որ գլխավորը ջրի աղբյուր գտնելն է, որը կապահովի արյան շրջանառությունն ու օրգանիզմի բնականոն աշխատանքը:

  • Խմել բույսերի հյութը


Եթե ունեք գիտելիք էկո աշխարհի և բուսականության մասին, դժվար չէ, առանձնացնել օգտակար բույսերն ու դրանցից հյութ քամել, խմել, հագենալ: Եթե գաղափար չունեք բույսերից, զգույշ եղեք, այլապես որոշ բուսատեսակների հյութը մահացու կլինի կամ լավագույն դեպքում կթունավորվեք, գանգատներ կունենաք:

  • Կողմնորոշվել տեղանքում մամուռների միջոցով


Սա գուցե ամենահայտնի միֆերից է: Զբոսաշրջիկները, ճանապարհորդներն ու լեռնագնացները գուցե երկար են այդ սկզբունքով առաջնորդվել ու ամեն անգամ փնտրել մամուռներ ծառերի ու ժայռերի վրա՝ իրենց տեղն ու դիրքը պարզելու համար: Սա հորինվածք է ու երևակայության կամ որևէ զուգադիպության արդյունք: Մամուռներն աճում են խոնավ, ստվերոտ վայրերում և կապ չունի այն հյուսիսում է, հարավում, արևելքում կամ արևմուտքում:


Կարդացեք նաև․




  • Ուտել ինչ պատահի


Բնության ու ողջ մնալու մասին պատմող ֆիլմերը, հեռուստածրագրերն ու մասնագետները, երբեմն որևէ մեկի կամ հենց իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես են խիզախորեն սնվում ճիճուներով, բույսերով ու վայրի, հում սնկերով:  Եվ սա բացատրում են այսպես. այն ինչ ուտում են կենդաիները, կարող են ուտել նաև մարդիկ, անվնաս է: Մի հետևեք այսպիսի խորհուրդներին: Անտառային հատապտուղները, բույսերն ու  միջատները կարող են թունավորել ձեզ կամ սպանել:

  • Շնաձկան թիրախում, բայց ոչ երախում


Իհարկե, շնաձկան դիմաց դուրս գալու հավանակությունը չափազանց քիչ է, քչերն են այդ վիճակում հայտնվում: Այդ դեպքում մարդը կարող է անօգնական զգալ իրեն և այդ ակնթարթների ընթացքում չկողմնորոշվել, ինչպես գտնել ելքը: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս հարձակման պահին բռունցքով հարվածել շնաձկան քթին, աչքերին, ժանիքներին: Այո կենդանու այդ օրգաններն իսկապես զգայուն են, սակայն քիչ հնարավոր է, որ ձեր հարվածն այնքան ուժգին լինի, որ արդյունք տա, հատկապես երբ դուք ջրում եք և սթրեսի մեջ: Այդ պահին կարող է փրկել միայն փախուստը՝ շտապել դեպի ափը կամ հասնել նավին:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել