Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Երևանի սիրիահայ փախստական ոսկերիչները

[InterPress] Երևանի սիրիահայ փախստական ոսկերիչները

31-ամյա սիրիացի փախստական և ոսկերիչ  Վահե Հովհաննիսյանը Երևանի իր աշխատավայրում է:
Սեղանի վրա սուրճի դատարկ բաժակ է, լիքը մոխրաման, տափակաբերան աքցան, մոնոկուլիկ ապակյա լուփ և կշեռք, ինչպես նաև ոսկյա փոքր շղթաներ: Նրա մատները սև գույնով են ներկված, նա ձևավորում է ամուսնական մատանին: Իր փոքրիկ արհեստանոցի պատին Հիսուսի փոքր դիմանկարն է կախված:
Դրսում առևտրականները փոխանակում են և վաճառում մատանիներ, ապարանջաններ, ժամացույցներ և այլ ոսկերչական իրեր: Սովորական առավոտ է Հայաստանի մայրաքաղաքի  «Ոսկու աշխարհ» շուկայում:
Հովհաննեսյանը տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից մեկն է, ովքեր այստեղ են Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով: Երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում, աշխատանքի գնալու ճանապարհին խուսափելով դիպուկահարներից:
«Ամեն օր տնից դուրս գալով, գիտեի, որ չպետք է աջ չթեքվեմ», – ասաց Հովհաննեսյանը:
«Միշտ պետք է գնայի ձախ, հակառակ դեպքում ինձ կարող էին սպանել: Մեր շրջանում մի փոքր տարածք կար, որը ստիպված էի անցնել աշխատավայրս հասնելու համար: Գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա ու  վազում էի, որ նրա թիրախը չդառնամ: Ամեն օր ստիպված էի վազել »:



Կարդացեք նաև․



2016 թ.ի սկզբին, Հալեպի վրա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հարձակումից առաջ Հովհաննեսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:
«Հրթիռն ընկավ մեր շենքի վրա», – ասաց նա: «Անօգուտ էր վազել կամ փորձել թաքնվել»:
Պայթյունն իրենց տունը հավասարեցրեց հողին:
«Այդ պահին հասկացա, որ պետք է հեռանալ Սիրիայից»:
Հովհաննեսյանը վարձեց տաքսի, որը նրան, ծեր ծնողներին  և իր Վիտո կատվին հասցրեց Լիբանանի սահման: Այնտեղից նրանք տարբեր մեքենաներով հասան Բեյրութ, որտեղից էլ ուղևորվեցին Երևան:
«Մենք կարողացանք միայն անձնական իրեր ու հագուստ վերցնել, լրիվ կահավորված բնակարանը թողեցինք, բանալին տվեցինք հարևանին»:
Հովհաննեսյանը մոտ 22 հազար սիրիահայ փախստականներից մեկն է, որոնք Հայաստան են եկել 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից:
Հովհաննեսյանների ընտանիքի ճանապարհորդությունը կամ վերադարձը ավելի քան մեկ դար առաջ է սկսվել, 1915 թ. Օսմանյան կայսրության իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնք հայերը բնութագրում են որպես ցեղասպանություն: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել