FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Հուշակոթող՝ նվիրված վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչա

Հուշակոթող՝ նվիրված վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանին

newmag-y-n

Այս տարի Newmag-ը հրատրակեց ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռիմա Խաչատրյանի «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը: Վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է, որի հիմքում իրական դեպքեր են, դեմքեր ու ժամանակի նշանակալի իրադարձություններ։ Հայաստանցու կենցաղն

«Ամպերից նայող կինը»՝ ահա այսպես է կոչվում ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշակոթողը։ Երևանում բացված մարմարե կոմպոզիցիայի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանն է: Այսուհետեև մանկավարժին իր հարգանքի տուրքը սերունդները կարող են մատուցել հենց արձանի մոտ:

Իր մանկավարժական գործունեությունը Ռիմա Խաչատրյանն սկսել դեռ 1965 թվականին՝ Երևանի բժշկական ուսումնարանում։ Հետագա տարիներին նրա գործուն մասնակցությամբ միջնակարգ մասնագիտական կրթական համակարգը հանրապետությունում ընդլայնեց աշխարհագրությունը։  Իր ավանդի համար 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով, 2009 թվականին՝ «Անանիա Շիրակացու» մեդալով, 2017-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

2013 թվականին Ռ.Խաչատրյանի ղեկավարությամբ մշակվել և Հայաստանի բժշկական քոլեջներում ներդրվել է «Դեղագործություն» մասնագիտության նոր՝ արդյունքի ձևավորմանը միտված կրթական ծրագիրը: Նա հեղինակել է «Անօրգանական քիմիա» և «Անալիտիկ քիմիա» դասագրքերը, որոնք շատ արագ դարձան քրեստոմատիական և արդեն շուրջ մեկուկես տասնամյակ որպես հիմնական ուսումնական ձեռնարկ ներառված են հանրապետության շուրջ մեկ տասնյակ բժշկական քոլեջների ուսումնական ծրագրերում: Կյանքի, հարաբերությունների, հարուստ կենսափորձի մասին կարելի է ընթերցել իր «Մյունխեն. վերջին կայարան» գրքում:

Կարդացեք նաև


2020-ին Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտում սահմանվել է «Ռիմա Խաչատրյան» անվանական կրթաթոշակ: Այն հնարավորություն կտա մասնագետ կադրերին մասնակցել վերապատրաստման դասընթացների և հարմարվել աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին:

Տարածել