Գլխավոր Հոդվածներ

ՏՏ ամենահայտնի հայերը. Հռչակավոր, մեծահարուստ և ան

ՏՏ ամենահայտնի հայերը. Հռչակավոր, մեծահարուստ և անհասանելի

Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը





Նրա բառարաններից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Դավիթի բիզնես պլանը պարզ էր` թիմ հավաքել, որը կլցնի բառարանի պարունակությունը, և ծրագրավորող, որը կգրի ծրագիրը: Սկզբում Դավիթը վաճառում է ծրագրի 100 օրինակ՝ հատը 100 ռուբլիով. ստացվում է 10 հազար ռուբլի: Գնում է օգտագործած 06 մակնիշի ավտոմեքենա և վայելում ուսանողական կյանքը:

Րաֆֆի Կրիկորյան, WattzOn.com-ի համահիմնադիր
Երբ նա միացավ «Թվիթեր»-ին, փոքր ընկերութուն էր՝ 40-50 աշխատակցով, երբ հեռացավ, այն համաշխարհային նախագիծ էր: Րաֆֆի Կրիկորյանը «Թվիթեր»-ի փոխնախագահն էր ՏՏ ոլորտում՝ պատասխանատու՝ ընկերության հիմնական ենթակառույցների ու ծրագրերի համար, որոնք գործի են դնում միկրոբլոգի էկոհամակարգը:
Րաֆֆին ղեկավարում էր միկրոբլոգի կարևոր ենթակառուցվածքները՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները: Հայրը Բեյրութի հայ է, մայրը հայկական արմատներ չունի: Րաֆֆի Կրիկորյանի առաջին լեզուն հայերենն է, Նյու Յորքում ապրելիս ծնողներն ամեն ուրբաթ նրան և քրոջը տարել են հայկական դպրոց: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ աֆֆին հիմնել է էներգախնայողության WattzOn.com նախագիծը:
«Business Week» ամսագիրը ստարտափն անվանել էր 2008-ի լավագույն գաղափար: Նա հեղինակել է «TiVo Hacks» գիրքը և դասավանդել է Նյու Յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում: