BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Աստվածաշնչից հետո քրիստոնեության մասի

Տեղի ունեցավ Աստվածաշնչից հետո քրիստոնեության մասին երկրորդ ամենահայտնի գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի հեռուստաշնորհանդեսը: Աշխատության հեղինակը 20-րդ դարի մտավոր հսկաներից էր և իր ժամանակի ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Նա գրքում ներկայա

«Զուտ քրիստոնեություն»  գրքի թարգմանիչը Հայկազուն քահանա Սահակյանն է։ Նրա խոսքով, գործը սկսվում է ընդհանրապես ճշտի ու սխալի մասին խորհրդածություններով, որոնք այնքան լեզվով են շարադրված, որ հասանելի կլինեն ցանկացած մարդու. «Այս գիրքը չափազանց կարևոր ասելիք ունի, նախ որովհետև գրվել է Երկրորդ համաշխարհային պատերզամից հետո, այսինքն՝ հեղինակն ինքը որպես քրիստոնյա, անցել է պատերազմի, ռմբակոծությունների ճանապարհը, և  նաև մեզ փոխանցում է իր հավատքն անսասան պահելու ճանապարհը: Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես ապաշխարհությամբ, Աստծուն ապավինելով ու վստահելով կարելի է քայլել առաջ և ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Աստծուց, ինչպես անել, որ մեր քրիստոնեական կյանքը բարելավվի, և Աստծո օրհնությունն ու խնամքը վերադառնան մեր ազգին»:

Ըստ գրքի վերստուգող խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի, Քլայվ Լուիսը որպես զինվոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, պատերազմի արհավիրքը տեսել է մոտիկից ու զգացել մաշկի վրա, և այդ պատերազմի բովով անցած մարդու պատկերացումները, քրիստոնեության, բարոյականության մասին շատ հետաքրքիր են այսօր մեզ համար.

«Այսօր մենք պատերազի մեջ ենք: Այս գիրքը քրիստոնեական ճշմարտությունների մասին է, որոնք թվում է՝ հայտնի են բոլորին, այնուամենայնիվ, յուրաքանչյուրը, որը բախվում է դրան, բազմաթիվ հարցեր են իր մեջ առաջանում: Օրինակ՝ «սիրիր քո թշնամուն», բայց չի նշանակում, որ չպետք է նրան  պատժես: Նա շատ հստակ դիրքորոշում է հայտնում, որ քրիստոնյա զինվորը պատերազմի դաշտում սպանում է թշնամուն, քրիստոնյա դատավորը մահապատժի է ենթարկում հանցագործին: Նա շատ հստակ դիրքորոշում է հայտնում այս երկու դեպքերում, և որպես օրինակ բերում է հենց քրիստոնեական ասպետի կերպարը, որ ամբողջական սպառազինությամբ պատրաստ է պաշտպանել բարի գործը, այսինքն՝ ակնարկ անգամ չկա բանակը լքելու կամ պացիֆիզմի մասին»:

Տավուշի թեմի երիտասարդաց  պատասխանատու, Թովմաս ուրարակիր Առաքելյանը կարևորում է այս գիրքը հատկապես մերօրերում։ Ըստ նրա, ժամանակակից աշխարհում եղել են նման հեղինակներ, ովքեր խոսել են, ինչպես գրքի հայերերն թարգմանությամբ վերնագրով`  զուտ քրիստոնեության մասին.

«Նման գրքերը մշտապես փոխուն են հունը, լավ գիրքը բոլոր ժամանակներում իրավիճակ է փոխել, և մեր հայոց պատմության մեջ էլ քիչ չեն այն դեպքերը, երբ որ ամենասարսափելի պահին հայտնվել է մեկ լավ գիրք, և այդ լավ գիրքը առաջնորդել է ամբողջ հասարակությանը` դեպի փրկություն: Բարոյագիտության առումով, եթե մենք հրաժարվել ենք քրիստոնեությունից, ապա մենք խզում ենք կապը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր այն ժամանակ ընդունել են քրիստոնեությունը: Անշուշտ, մենք պետք է դա պահպանենք ու դրանով զինվենք և ընդունենք պատմական փաստ:

Ամենակարևոր պատմական փաստերի, թե՛ Ավարայրի, թե՛ մյուսների հանգրվանն այն է, թե մենք որքանով ենք արժանի Վարդանանց, ինչքանով ենք այսօր Վարդանի հետ: Եթե հասարակական լայն շրջանակներով դառնանք Վասակի գաղափարակիցը, ապա Վարդանի հաղթանակը մերը չի լինի: Վասակը բերում է հստակ բարոյական արժեհամակարգ` պարսիկների հետ առևտուր անելու առաջնահերթությունը, թշնամուն զիջելու և ստրակական խաղաղության գնաու ճանապարհը: Դե եթե մենք էլ այսօր ասում ենք նույնը, ինչը Վասակը, ցույց ենք տալիս, թե ում բարոյականության կրողն ենք` Վարդանի՞, թե՞ Վասակի, բոորս էլ գտենք Վարդանի և բոլորս գիտենք Վասակի թեզերը»:

Քլայվ Սթեյփլս Լուիսը գրքում պարզ օրինակներով ներկայացրել է քրիստոնեությունը, որ կա մեկ Աստված, և որ Հիսուս Քրիստոսը նրա Միածին Որդին է, որին ուղարկել է՝ աշխարհը փրկելու: 

Կարդացեք նաև

Տարածել