BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Այս կռվի մանուկները» երգի ու տեսահոլ

Տեղի ունեցավ «Այս կռվի մանուկները» երգի ու տեսահոլովակի հեռուստապրեմիերան (տեսանյութ, տեսահոլովակ)

newmag-y-n

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։ Նրա մահից հետո Newmag հրատարակչությունը հայացնում է լեգենդար երգչի գրքերն ու երգերը։ Շուտով լույս կտեսնի նրա 10-րդ գիրքը։ Մինչ այդ Արմենիա հեռուստաընկերության եթերում տեղի

«Այս կռվի մանուկները» երգը Շառլ Ազնավուրը նվիրել է պատերազմող երկրների երեխաներին։ Երգի թեմայի հիմքում Երկրորդ աշխարհամարտի հուշերն են․ Ազնավուրի ծնողներն օգնության են հասել հրեա ընտանիքներին՝ թաքցնելով իրենց տանիքի տակ։ Տասնամյակներ անց այս երգը Newmag-ը հայացրեց ու նվիրեց Արցախի մանուկներին։  

Երգի գործընկերը Արմենիա հեռուստաընկերությունն է և  Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը։ Ազնավուրի աշխատանքները հայերեն ներկայացնելու գործում հենց սկբից Ամունդի Ակբան հրատարակչության կողքին է։ Հեռուստապրեմիերային ներկա գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանի խոսքով, հնգամյա գործունեության ընթացքում կարևոր ուղերձ են ունեցել՝ հայաֆիկացնել Ազնավուրի հարուստ ժառանգությունը. 

«Պրոֆեսիոնալ է աշխատում Newmag-ը և շատ մեծ պատասախանատվությամբ։ Այս երգի ֆրանսերեն տարբերակն իմացել եմ։ Դժբախտաբար հայերեն տարբերակը դարձավ Արցախի երեխաների մասին։ Այս երգը կարծես զգուշացում է մեզ, զգուշացնում է, որ այս երեխաների կողքին լինենք ու նրանց մասին հոգ տանենք, որ ավելի ուժեղ լինեն»։  

Երգը նորովի գործիքավորել է Մարտին Միրզոյանը։ Բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Լիլիթ Բլեյանը։ 2021-ին Շուշան Պետրոսյանի խնդրանքով Լիլիթը սկսել է թարգմանել այն մեկ գիշերում. «Շառլ Ազնավուրի գործերին երբեք չէի մոտեցել։ Առաջին տարբերակն ուղարկեցի Շուշանին, հետո շտկեցի, իհարկե։ Ցավոք, այս երգը դարձավ այսօրվա մասին։ Երբ երգը թարգմանում էի, բոլորովին այլ սպասումներ ունեինք, ցավոք հիմա այլ կերպ է հնչում։ Շուշանն էր ընտրել այս երգը ու պետք է ասեմ, որ նա լավ է զգում այս գործը»։

Շուշան Պետրոսյանի վերջին ձայնագրած երգն է ու երկար ժամանակ կլռի. «Այս կռվի մանուկները» հնչում է ներկայի մասին. «Բառերը թելադրում են, թե ինչպես երգել, ինչ տրամադրությամբ։ Իմ մանկության երգերից էր, հայրս շատ էր Ազնավուր լսում, այդ ժամանակ չգիտեի՝ ինչ մասին էր։ Երբ Newmag-ի հետ անում էինք «Տարեք ինձ» երգը, այդ ժամանակ որոշեցինք, որ նաև «Այս կռվի մանուկները» կատարեմ։ Իհարկե, այդ ժամանակ այս մեծ կորուստի մասին չէինք էլ պատկերացնում։ Այս տեսահոլովակի երեխաները 9-10 տարեկան են ու արդեն 3 պատերազմ են տեսել, շրջափակում ու սով՝ ու սա 21-րդ դարում ու աշխարհի աչքի առաջ»։  

Տեսահոլովակում տեղ են գտել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները: Բռնի տեղահանումից հետո մի քանի նկարներ ևս ավելացան՝ ամբողջացնելով այս կռվի մանուկների տեսապատմությունը։

Կարդացեք նաև

Տարածել