BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ի 4 գրքերը՝ փաստավավերագրական անվանակարգի մ

Newmag-ի 4 գրքերը՝ փաստավավերագրական անվանակարգի մայիսյան բեսթսելլերններ

newmag-y-n

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելերը» ամփոփել է մայիսյան թոփ գրքերի ցանկը։ Այս շաբաթ նախագիծը ներկայացնում է փաստավավերագրական գրքերի լավագույն 10-յակը։ Բեսթսելլերների ցանկը կազմել են ըստ մայիսի վաճառքի թվերի։ Այս անգամ ևս Newmag֊ի գ

«Երևանյան բեսթսելեր» նախագծում մայիսին Newmag-ի գրքերից ամենամեծ սպառումն ունեցել է Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը։ Ինչը պատահական չէ, քանի որ այս գիրքը Թուրքիայում մեծ սկանդալ էր բարձրացրել, նացիոնալիստները կոչ էին անում սպանել գրողին։ Երկրի առաջատար թերթերը գրոհում էին գրողի վրա. խնդիրը վերնագիրն էր՝ «Խայտառակ արարք»: Այս ապրիլին գիրքը թարգմանվեց նաև հայերեն։ Ծավալուն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը հատկապես ցեղասպանությունը ժխտողների համար է։ Աքչամը բացահայտում է ամենակարևորը՝ ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին։ Նա ներկայացնում է գրքի հայկական, թուրքական ու արևմտյան ընկալումները, բայց աշխատությունը հատկապես աչքի է ընկնում օսմանյան աղբյուների առատությամբ։ 

Փաստավավերագրական գրքերի ցանկում բեսթսելլեր է համարվել նաև «Սովորության ուժը»։ Այն լույս է տեսել 2012-ին և մինչև այժմ New York Times-ի բեսթսելլերների ցուցակում է: Գրքում հեղինակը բացահայտում է, թե ճիշտ սովորությունները որքան կարևոր են։ Ըստ Չարլզ Դահիգի, հենց մեր լավ ու վատ սովորությունների ուսումնասիրությունների շնորհիվ էլ ընկերություններն իրենց բիզնեսն են կառուցում՝ մեր գնածն ուսումնասիրում են ու ազդում մեզ վրա: Դահիգը ցույց է տալիս, որ, զինվելով այս նոր գիտելիքով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը և կյանքն ընդհանրապես։ Այս գիրքը կարծես պարգև լինի՝  ինչպես լիովին ընկալել մանիպուլյացիայի արվեստը: «Սովորության ուժը» գրքում կարող եք գտնել տպավորիչ ուսումնասիրություններ, գործնական խորհուրդներ՝ ինչպես կարելի է կոտրել վատ սովորությունները, հետաքրքրաշարժ պատմություններ՝ ինչպես ստեղծել օգտակարները:

 

Մայիսյան հաջորդ հիթը Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» համաշխարհային բեսթսելլերն է։ Թարգմանվել է 50-ից ավելի լեզուներով, վաճառվել է 12 միլիոն օրինակ ու 5 տարի անընդհատ գլխավորել New York Times-ի բեսթսելլերների ցուցակը: Սափիենսը կոտրում է պատմական գրքերի մասին բոլոր կարծրատիպերը: Մի քանի պատմագիտական նոր շերտերը, օրինակները, որոնցով Հարարին անսպասելի, բայց հիմնավորված հայտնություններ է անում մարդու ստեղծման ու մարդկության պատմության մասին, նախամարդուն համեմատում է ժամանակակից մարդու հետ և գտնում մարդաբանական սովորույթների, բնավորության ու գործողությունների արմատները։

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը լույս տեսավ 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսորն այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց գիրքն արդեն անգլերենով էր ու դարձել էր համաշխարհային բեսթսելլեր։

Վերջերս Newmag-ը թարգմանեց ու հրատարակեց աշխարհի #1 նորարար, գյուտարար ու խարիզմատիկ միլիարդատիրոջ մասին պատմող գիրքը, որը ևս դարձել է ամսվա հիթ: Բարձր տեխնոլոգիաների աշխարհի մեծ հեղափոխականի մասին գրի է առել Էշլի Վենսը՝ ամերիկացի մրցանակակիր լրագրող և սյունակագիր: «Իլոն Մասկը» թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ: Ըստ Washington Post-ի, Էշլի Վենսը հրաշալի բացահայտում է Մասկի յուրահատուկ անհատականությունը, նորարարության հանդեպ անհագ ծարավը և դժվարությունները հաղթահարելու բացառիկ ունակությունը: 2019-ին Forbes-ն Իլոն Մասկին անվանել է աշխարհի N1 նորարարական առաջնորդ, կոչում։ Ու պատահական չէ, որ նրա ստեղծած ընկերություններն ուղղված են վերականգնվող էներգիայի, արհեստական ​​բանականության, նանոտեխնոլոգիայի և միջմոլորակային քաղաքակրթության ստեղծմանը: Տասնամյակներ շարունակ նրա կյանքի փիլիսոփայությունն անփոփոխ է՝ իրականացնել աշխարհում մեծ փոփոխություններ:

Տարածել