BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը սկսեց թարգմանել գեղարվեստական գրականությա

Newmag-ը սկսեց թարգմանել գեղարվեստական գրականության. Ահա վաճառքի առաջին արդյունքները

newmag-y-n

Թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակի պատվավոր տեղերից երեքը Newmag-ինն է: Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է իր աչքերը», Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» , Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գործերը փետրվարի բեսթս

Ամսվա բեսթսելլերներից Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը գրաքաննադատների կարծիքով, մեծ դեբյուտ է: Անօթևան ու անհայտ ճակատագրով մարդկանց կյանքի պատմությունները դարձել են Գուզել Յախինայի վեպի սյուժեն: Գործի ոգեշնչման աղբյուրը սիբիրյան աքսորից փրկված տատիկի պատմությունն է, որին հեղինակը գրեթե չի անդրադաձել գրքում, փոխարենը գրի է առել այլ աքսորյալների հուշերը: Բոլոր պատմությունները միավորում է 1930-1946 թվականներին ընկած ժամանակահատվածը: Գուզել Յախինան կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ և զգացմունքայնությամբ: Զուլեյխայի պատմությունը, հեղինակի համոզմամբ, ակտուալ է բոլոր նրանց համար, որոնց երկիրը եղել է Խորհրդային։ Այս տարեսկզբին 23-ից ավելի լեզուներով թարգմանված գիրքը Newmag-ը  թարգմանեց  ու հրատարակեց հայերեն։

 

Տարվա գլխավոր թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը», թարգմանվել է 40 լեզուներով: Հույն հեղինակը միահյուսել է հունական միֆերն ու իր հոգեբուժական գիտելիքները: Գրրքի հիմքում հունական դիցաբանության ամենաառեղծվածային Ակլեստիս ողբերգությունն է: Թրիլլերի գլխավոր հերոսուհու կյանքը, թվում է, կատարյալ է: Մի օր ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:   Հրապարակման առաջին իսկ շաբաթվա ընթացքում Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում: «Լռակյաց հիվանդը» նվաճել է նաև Goodreads մրցանակը, որպես 2019-ի լավագույն առեղծվածային թրիլլեր: Բազմաթիվ մրցանակների արժանացած գործը նաև կէկրանավորի Բրեդ Փիթի պրոդյուսերական ընկերությունը։

Հայերեն հրատարակությունից հետո Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը շարունակում է գրավել բեսթսելլերների ցանկը: Գրիք առաջին տպաքանակը վաղուց սպառվել է: Այս գործի առավելություններից են ընտրված լեզուն և այն պատմություններոը, որոնք գրողը իրեն հարազատ ոճով ներկայացնում է ընթերցողին: Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: Սա ողբերգական պատմություն է, որը գրողն ավարտում է մեծ հույսի ու բարի լուրի ավետումով՝ ամեն ինչ և նույնիսկ ցավն ու դժբախտությունը հարատև չեն: Իհարկե, երբեմն արցունքների միջից ժպիտ է առաջանում, երբ հերոսների անսահման հավատն ու սերը կյանքի նկատմամբ թույլ չեն տալիս նրանց հիասթափվել  կամ լքել հայրենի գյուղը:

Տարածել