Գլխավոր Հոդվածներ

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

04/09/2025

newmag-y-n

Բեսել վան դեր Կոլկի «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքում հավաքված է տրավմայի փորձառության, հետազոտությունների և տեսությունների մասին զարմանալի ծավալով ամբողջական տեղեկատվություն: Թեև վերնագիրը հուշում է, որ գիրքը կբացահայտի, թե ինչպես է մարմինը պահպանում տրավմայի հետքերը, այն իրականում շատ ավելին է առաջարկում՝ բացատրելով, թե ինչպես են ծանրագույն տրավմատիկ իրադարձություններն ազդում ուղեղի վրա:

1. Մարմինն ամեն ինչ հիշում է

Որքան էլ ցանկանանք տրավման թողնել անցյալում, ուղեղի մի մասը, որը պատասխանատու է մեր գոյատևման համար (ռացիոնալ ուղեղը), լիարժեք չի իրականացնում այդ մերժումը։

2. Անժամանակ սթրես

Ցավալի իրադարձություններից շատ ժամանակ անց դրանց մասին հիշողությունները կարող են վերադառնալ՝ առաջացնելով մեծ չափաբաժնով սթրեսային հորմոնների արտազատում։ Դա էլ դառնում է ուժեղ բացասական հույզերի և ֆիզիկական ռեալ զգացողությունների, նաև իմպուլսիվ ու ագրեսիվ վարքի պատճառ։

3. Ֆիզիոգիական փոփոխություններ

Տրավման առաջացնում է իրական ֆիզիոլոգիական փոփոխություններ, այդ թվում՝ ուղեղի տագնապի համակարգի վերափոխում, սթրեսի հորմոնների ակտիվացում և ավելորդ ինֆորմացիայից ազատվելու համակարգի վերափոխում։

4. Մարմինը հիշում է տրավման

Մարմինը հիշում է տրավման։ Իրական փոփոխությունների համար մարմինը պիտի հասկանա, որ վտանգն անցել է, ու կարողանա ապրել ներկայով։

5. Ցավի արգելափակում

Սուր հույզերն արգելափակում են ցավը, որովհետև ուղեղը սուր հույզերի ժամանակ մորֆինանման նյութեր է արտազատում։ Այսինքն, երբ տրավմա ստացած մարդը կրկին սթրեսի է ենթարկվում, նրա տագնապը մեղմվում է։

 


6. Անցյալն ու ներկան

Երբ ինչ-որ բան տրավմայի ենթարկված մարդուն անցյալն է հիշեցնում, աջ կիսագունդն այնպես է արձագանքում, ասես այդ իրադարձությունը տեղի է ունենում հենց այդ պահին։

7. Սարսափը չի վերանում

Սարսափը չի վերանում, իսկ առօրյան կարող է խթանել այն։ Տրավման չի միահյուսվում կյանքի հոսանքին։ Տրավմայի զոհը շարունակում է ապրել «այնտեղ», որտեղից չի կարողանում վերադառնալ «այստեղ» և լիարժեք ապրել ներկայում։

8. Հիշողությունների վտանգը

Կենդանի, կրկնվող հիշողությունները նույնիսկ ավելի վտանգավոր են, քան տրավման ինքնին։ Տրավմայի պատճառ դարձած իրադարձությունն ունի սկիզբ ու վերջ։ Հետտրամվամտիկ սթրեսային խանգարում ունեցող մարդու համար հուշը կարող է կրկնվել ցանկացած պահի, քնած թե արթուն։ Անհնար է իմանալ, երբ է կրկնվելու կամ որքան է տևելու։

9. Մեկուսացման վտանգը

Տրավմայի մշտական վերապրումները վախեցնող են և կարող են կործանարար լինել, բայց ժամանակի ընթացքում ներփակվելը, շրջապատից մեկուսանալն ավելի վտանգավոր են։ Այս խնդիրը բնորոշ է հատկապես տրավմայի ենթարկված երեխաներին։

10. Տրավմայի հետևանքները

Տրավմա ստացած մարդը կա՛մ դառնում է գերզգոն և չի կարողանում վայելել առօրյա կյանքի հաճույքները, կա՛մ էլ անզգայանում է ու անհաղորդ դառնում նոր փորձառություններին և իրական վտանգին։

Կարդացեք նաև

Տարածել

Մարմինը ամեն ինչ հիշում է
Մարմինը ամեն ինչ հիշում է

Բեսել վան դեր Կոլկ

7800 ֏

Նկարագրություն

Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար...