Newmag-ը ներկայացնում է Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գիրքը (թրեյլեր)
10/31/2025
Ինչպե՞ս փոքր քայլերով հասնել մեծ արդյունքի, հասկանալ, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության ու ամենօրյա որոշումների արդյունք։ Պարզ, կիրառելի, ոգեշնչող գիրք, որ կօգնի քայլ առ քայլ ստեղծել ապագան ու հասնել մեծ հաջողության։ Newmag-ը հայերեն է հրատարակել Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» միջազգային բեսթսելլերը։
Այս գիրքը միաժամանակ ճանաչվել է The New York Times, Wall Street Journal, USA Today բեսթսելլեր։ Այս գրքի մասին միջազգային փորձագետների ու ճանաչված հեղինակների review-ները հարյուրավոր են։ Այս գիրքը ուղեցույց է ու անձնական աճի վառ ապացույց՝ ինչպես են փոքր, բայց հետևողական գործողությունները ձևավորում մեծ արդյունք։
70-ականների սերնդի ամերիկացի գրող, բիզնես խորհրդատու, մոտիվացիոն խոսնակ Դարեն Հարդին իր առաջին հաջողությունները գրանցել է 18 տարեկանում։ Այդ ժամանակ նա արդեն վաստակում էր վեցանիշ թվերով եկամուտ, 24-ում ուներ ավելի քան մեկմիլիոն դոլար տարեկան հասույթ, 27-ում ղեկավարում էր ընկերություն, որի ամենամյաշրջանառությունը գերազանցում էր 50 միլիոն դոլարը։
Իր անձնական օրինակը Հարդին դարձրեց հաջողության պատմություն ու այդ մասին գրեց գրքեր, հանդես եկավ դասախոսություններով։ Նրա խորհրդատվական ծրագրերը ոգևորել են միլիոնավոր մարդկանց, օգնել, որ նրանք վերահսկենիրենց որոշումները, արդյունավետ սովորություններ ձևավորեն, անձնական ու մասնագիտականկյանքում կայուն հաջողության հասնեն։ 2016-ին արժանացել է Խոսնակների ազգային ասոցիացիայի(NSA) ամենաբարձր պարգևին՝ Master of Influence մրցանակին։
«Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հաջողության գաղտնիքն իր պարզության մեջ է։ Հեղինակը կարողացել է առանց խաբկանքի, առանց չափազանցումների, առանց հրաշագործ լուծումների ներկայացնել հիմնարար սկզբունքներ, որոնք աշխարհի ամենանշանավոր ու հաջողակ մարդկանց առաջնորդել են կյանքի բոլոր ոլորտներում։ Հարդին բացատրում է, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության և ամենօրյա ճիշտ որոշումների հետևանք։
«Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի թարգմանիչը Դավիթ Սարգսյանն է։ Աշխատությունը հայերեն թարգմանելու և հրատարակելու գաղափարը WELES GROUP-ինն է։ Ընկերությունը համոզված է, որ Հարդիի պարզ, կիրառելի և ոգեշնչող գիրքը կօգնի ընթերցողին ստանձնել սեփական կյանքի ղեկը և քայլառ քայլ ստեղծել ապագան, որին ձգտում ես։
Նոյեմբերի 5-ին, 19:00 DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի կունենա Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը։ Բեսթսելլերի մասին ելույթով հանդես կգան թարգմանիչը, խմբագիրը, WELES GROUP-ի տնօրենն ու փոխտնօրենը։ Այդ օրը գիրքը կարող եք գնել հատուկ զեղչով։
Դարեն Հարդի
5800 ֏
Նկարագրություն
Առանց խաբկանքի, առանց չափազանցումների, առանց հրաշագործ լուծումների. Դարեն Հարդին ներկայացնում է այն հիմնարար սկզբունքները, որոնք աշխարհի ամենանշանավոր ու հաջողակ մարդկանց առաջնորդել են կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպես են փոքր, բայց հետևողական գործողությունները ձևավորում մեծ արդյունք։ Հարդին բացատրում է, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության և ամենօրյա ճիշտ որոշումների հետևանք։ Պարզ, կիրառելի և ոգեշնչող այս գիրքը կօգնի ստանձնել սեփական կյանքի ղեկը և քայլառ քայլ ստեղծել ապագան, որին ձգտում ես։ Ի վերջո, հաջողությունը փոքր քայլերի մեծ արդյունքն է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)