Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյու

Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

11/06/2025

newmag-y-n

Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում Newmag հրատարակչությունը ներկայացրեց մոտիվացիոն նոր գիրք՝ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը». Նոր թափ քո կյանքին, փողին ու հաջողությանը։ Գրքի գլխավոր գործընկերը «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ն է։ Դարեն Հարդին ամերիկացի գրող, բիզնես խորհրդատու,մոտիվացիոն խոսնակ է, որն իր հաջողության պատմությամբ ապացուցել է, որ իր խորհուրդներն օգտակար են ու արդյունավետ։

Հեռուստաշնորհանդեսին ներկա «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանն ասում է, որ հեղինակն իր հաջողության պատմությունը ներկայացնում է պարզ օրինակներով. «Գրքի կարևորությունն ու արդյունավետությունը պարզության մեջ են։ Օրինակները մեր կյանքից են. կարճ, կոնկրետ։ Երբ կարդում ես, ապշում ես, որ մեր գործում ու կյանքում ընդամենը մի քանի բան շտկելով՝ կարող ենք հասնել լավ արդյունքների։ 

Շատ գրքեր կան, աղմուկը շատ է, այս գիրքը տարբերվում է, քանի որ բոլոր այդ գրքերի հանրագումարն է։ Հեղինակը զտում է աղմուկը, դուրս բերում կարևոր քայլերը։ Ձեռնարկը ցույց է տալիս «փոքր քայլերի մեծ արդյունքը», բայց այն նաև ապացուցում է, որ «փոքր քայլերն ունեն մեծ հետևանք»»։

Ըստ Դավիթ Սարգսյանի, գիրքը թարգմանելիս որոշ խորհուրդներ ինքն էլ է կիրառել, օրինակ, որոշել է ամեն օր արթնանալ մեկ ժամ շուտ։ Արդունքում, գիրքը թարգմանել է ավելի արագ ու սկսել աշխատել մեկ այլ գրքի վրա. «Դա կոնկրետ փոքր քայլ էր, որով ես ստացա մեծ արդյունք։ Դարեն Հարդին նկարագրում է, թե ինչպես պետք է կազմակերպել օրը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի»։

Գրքի թարգմանիչն ընթերցողներին խորհուրդ է տալիս գիրքը կարդալ թուղթ ու գրիչով, անել նշումներ ու ամեն օր մի փոքրիկ բան փոխել կյանքում, առօրյայում. «Անգլերենում գրքի վերնագիրը բառացի այսպես է՝ «կուտակման էֆեկտը», ամեն ինչ ֆիզիկա է, կուտակում ես ու ստանում արդյունք, ամեն ինչ շատ պարզ է։ Հայերենում հրաշալի արտահայտություն կա՝ կաթիլը քար է ծակում։ Այս գիրքն այդ մասին է, լինել հետևողական, փոքր քայլերով հասնել մեծ հաջողության»։

Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գիրքը հրատարակվել է գրքի գործընկեր «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։ «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ը միջազգային ընկերությունների խումբ է, Հայաստանում հիմնադրվել է 2015թ.-ին։ Կենտրոնական գրասենյակը Շվեյցարիայում է։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Ավստրիայում, Չեխիայում, Վրաստանում և Հայաստանում։ «Շվեյցարական տեսլականգլոբալ ազդեցությամբ», այս կարգախոսով է առաջնորդվում ընկերությունների խումբը՝ արտահայտելովբարձր որակի, վստահության և միջազգային զարգացման սկզբունքը։ 

«ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ»-ի փոխտնօրեն Մարիամ Գրիգորյանը նկարագրեց ընկերության գործունեության ոլորտները. «Մինչև 2023 թվականն ընկերությունն աշխատում էր արևային ոլորտում։ Դրանից հետո ոլորտային ընդլայնում եղավ։ Բացվեց նաև փաստաբանական ընկերություն՝ «ՎԵԼԵՍ ՔՈՆՍԼԱԹԻՆԳԸ»։ 2024 թվականից գործում է նաև «ՎԵԼԵՍ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ»։ Այսօր մեր ընկերությունը բազմապրոֆիլ է։ Պլանավորում ենք, որ մինչև 2030 թվականը նոր ոլորտներ ու աշխարհագրական նոր ընդլայնում կլինի»։

Ընկերության փոխտնօրենի խոսքով, այս գիրքն իր մոտեցմամբ, սկզբունքներով լիովին համահունչ է ընկերության անցած ճանապարհին ու քաղաքականությանը։ «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊԸ» փոքր, հաստատուն քալերով է հասնել հաջողությանը. «Գրքի ընտրությունն արել է մեր տնօրեն Արման Նալբանդյանը։ Նրան այս աշխատությունը շատ ոգեշնչել է։ Վերնագիրն ասում է ամեն ինչ, գիրքը ցույց է տալիս հաջողության ալգորիթմը, գաղտնիքը։ Այն հետաքրքիր կլինի բոլորի համար, օրինակները շատ բազմազան են՝ սննդակարգ պահելուց, մինչև բիզնեսների, ընկերությունների համար արդյունավետ քայլերը»։

Իր հիմնադրման ու գործունեության տասը տարիների ընթացքում «ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊԸ» կարևորել է սոցիալական պատասխանատվությունը։ Հիմնադրման հաջորդ տարվանից իրականացրել է բարեգործական նախագծեր, օրինակ՝ կայան է տեղադրել Ազատան գյուղում։ Կարևորում ու խրախուսում են կրթությունը, աշխատում են ուսումնական հաստատությունների հետ, դպրոցականներին օգնում են ընտրել ապագա մասնագիտությունը։ Այս գրքի թարգմանությունն էլ սոցիալական պատասխանատվության մի քայլ է. այն նվեր է ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլ նաև հայ ընթերցողների համար։

Կարդացեք նաև


Տարածել

Փոքր քայլերի Մեծ արդյունքը
Փոքր քայլերի Մեծ արդյունքը

Դարեն Հարդի

5800 ֏

Նկարագրություն

Առանց խաբկանքի, առանց չափազանցումների, առանց հրաշագործ լուծումների. Դարեն Հարդին ներկայացնում է այն հիմնարար սկզբունքները, որոնք  աշխարհի ամենանշանավոր ու հաջողակ մարդկանց առաջնորդել են կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպես են փոքր, բայց հետևողական գործողությունները ձևավորում մեծ արդյունք։ Հարդին բացատրում է, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության և ամենօրյա ճիշտ որոշումների հետևանք։ Պարզ, կիրառելի և ոգեշնչող այս գիրքը կօգնի ստանձնել սեփական կյանքի ղեկը և քայլառ քայլ ստեղծել ապագան, որին ձգտում ես։ Ի վերջո, հաջողությունը փոքր քայլերի մեծ արդյունքն է։