Տեղի ունեցավ Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Ցանցային կյանք, որը ստեղծում է քաղցր պատրանք, թե քո կարծիքը բոլորին պետք է: Երբ և ինչպես մարդիկ դարձան ինքնակոչ ամենագետներ: Newmag հրատարակչությունը ներկայացնում է ամերիկացի պրոֆեսոր, միջազգայնագետ Թոմ Նիկոլսի հասարակագիտական աշխատությունը՝ «Վտանգավոր ամ
«Վտանգավոր ամենագետներ» գրքի թարգմանիչը Հովհաննես Նիկողոսյանն է՝ «Ինչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչը. «Օդաչուն գիտի, թե ինչպես կառավարել օդանավը: Եթե ես նստած իմ տեղում, ինչքան էլ անհանգիստ լինեմ, սխալ կլինի, ես գնամ, ասեմ, ես գիտեմ, կարդացել եմ: Թոմ Նիկոլսը բացահայտում է այն վտանգավոր միտումը, որ բոլորն իբր ամեն ինչ գիտեն ու ամեն ինչի մասին կարծիք են հայտնում»:
Հեղինակն ասում է, որ գիտելիքը երբեք այսքան հեշտ չի տրվել, բայց մարդիկ էլ երբեք այսքան չեն ընդդիմացել սովորելուն: Հեղինակի խոսքով, միշտ կան մարդիկ, որ գիտեն, ինչպես է պետք վիրահատել, բուժել։ Դիլետանտիզմ, որը տարածվում է հատկապես սոցցանցերով. Ամենագետ են բոլորը, նրանք վարակաբան են, քաղաքական գործիչ, դիվանագետ՝ ըստ օրվա թեմայի: Շատախոսութուն, որ ըստ հեղինակի, բերում է պետությունների անկման՝ ընդգծում է Նիկողոսյանը.
«Երեք դերաբաժանում անեմ, Թոմը երկար շարադրում է գրքում: Մասնագետները կարող են խորհորդ տալ, ընտրողները ընտրություն են անում, պետք է սովորեն բայց: Իսկ քաղաքական գործիչները, որոնք ընտրվում են, իրենք պետք է որոշում կայացնեն: Ինչպես ամենագետ դարձան բոլորը, ու ինչու մասնագիտական կարծիքն ու գիտելիքները դարձան երկրորդական»:
Հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, գրքի հեղինակը դարի հիվանդությունը ներկայացնում է մանրամասն ու մասնագիտորեն. «Միջին դարերում տեսանելի չէր, ճորտ էր, գյուղերում էին ապրում: Մարդիկ կարծիք հայտնելու իրավունք չունեին: Կարծիք հայտնողները միայն ազնվականությունն էր: Նրանք, ովքեր կրթություն էին ստացել ու որոշում կայացնող էին»:
Սոցցանցերն ամենապարզ ու ցայտուն ձեվով են ցույց տալիս վտանգավոր ամենագետներին, բայց խնդիրը, որի մասին խոսում է ամերիկացի գրողը, բոլոր ոլորտներում է ու ամենուրեք՝ հավատացնում է ՏՏ անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը. «Ֆեյսբուքյան ամենագետներն ամենապարզունակ, ամենահեշտ ծաղրելի մարդիկ են: Կա ավելի տխուր ու դժվար խնդիր: Տարվա ընթացքում հինգ, թե վեց կոնֆերանսի եմ լինում: Ինձ մոտենում են լրագրողներ, ասում են, արագ, կարճ, կպատմեք՝ ինչպես լինեն հիպերանվտանգ: Սա անգրագիտությունից բացի նաև վիրավորական է։ Ես զբաղվում եմ 25 տարի այս մասնագիտությամբ, ես չգիտեմ՝ իրանք ով են, ինչ խնդիր ունեն, չգիտեմ, ինչ ունիվերսալ խորհուրդ տամ այդ ընթերցողներին»:
Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի գործընկերը Լույս հիմնադրամն է: Ըստ կառույցի ներկայացուցչի Վարդան Պողոսյանի, հիմա կարևոր է միայն մեկ արժեք՝ գիտելիքը. «Արդեն հնարավոր չի պայքարել, պետք է հասարակությունը գիտակցի, որ գիտելիքը կարևոր է: Եթե չի գնահատվում գիտելիքը, շատ վատ է: Իրավական միջոցներով հնարավոր չէ: Մարդիկ պետք է հասկանա, որ չպետք է ու չեն կարող ամենագետ լինել»:
«Վտանգավոր ամենագետներ» գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը; Պատճառներն, ըստ նրա, շատ են, սակայն առանձնանանում է համացանցի ու ինֆորմացիայի տարածումը, որը ստեղծեց ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, ու նիհիլիստների բանակ։
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
