Ապերկոտ աջով. ինչպե՞ս էր Ալին զգում նոկաուտի պահը (ՎԻԴԵՈՇԱՐՔ)
«Երբ կարող ես ծնկի բերել աշխարհի ցանկացած մարդու, երբեք չես կարող իմանալ` ինչ է խաղաղությունը»։ Ալին ունակ էր ծնկի բերել բոլոր մրցակիցներին։ Պրոֆեսիոնալ ռինգում նա 56 հաղթանակ է տարել, որոնցից 37-ն ավարտել է նոկաուտով։ Հատակին փռելուց մեկ վայրկյան առաջ. newmag-ն առանձնացրել է դրանցից ամենահայտնիները։
vs Արչի Մուր
1962թ. Արչի Մուրի դեմ տարած հաղթանակը Ալիի վարկանիշը կտրուկ բարձրացրեց BoxRecհամակարգում (518 միավոր)։ Այս նոկաուտի թաքնված հմայքը նախապատմության մեջ է։ Մենամարտից առաջ Ալին Մուրին ասել էր. «Մի փակիր հանդերձարան տանող միջանցքն ու տան դուռը. դու 4-րդ ռաունդում տուն ես գալու»։ Ալին այդպես էլ արեց. Արչի Մուրը հատակին հայտնվեց 4-րդ ռաունդում։
vs Հենրի Կուպեր
1963-ին մամուլն սկսեց կասկածել, թե Ալին բուքմեյքերների հետ պայմանավորվում է, թե որ ռաունդում պետք է ավարտի մենամարտը։ Մուրի հետ մենամարտի սցենարով, Ալին խոստացավ 5-րդ ռաունդում Ուեւմբլիի ռինգի մեջտեղում պառկացնել Հենրի Կուպերին։ Աշխարհր արքան 5-րդ ռաունդում Կուպերին նայում էր վերեւից։
newmag-ում կարդացեք նաև․
«Ճախրիր թիթեռի պես, խայթիր մեղվի պես». Ալիի 20 լավագույն մտքերը
Անձնական կյանքից մինչև ռինգ ու փող. 20 փաստ Մուհամեդ Ալիի մասին
5 ֆիլմ Ալիի մասին, որոնք կարող եք համեմատել «Ալի. Աշխարհի արքան» գրքի հետ
vs Սոնի Լիսթոն
1965թ. այս մենամարտում է գրանցվել Ալիի ամենահայտնի նոկաուտը։ Դրվագը ֆիքսած լուսանկարիչն էլ դարձավ ամենապոպոլւյարն Ամերիկայում։ Այս նոկաուտով Ալին դարձավ աշխարհի
բացարձակ չեմպիոն։
vs Բրայան Լոնդոն
Հաջորդ տարում Ալին գրանցեց իր պատմական նոկաուտներից մեկը։ 12 կործանիչ հարված 3.12 վայրկյանում եւ Բրայան Լոնդոնը չդիմացավ։
vs Ջորջ Ֆորման
1974թ. Ամերիկայում տոն էին տալիս Ալին եւ Ֆորմանը։ Այդ ժամանակ այս մենամարտը համարվում է երկու հզորների պայքար եւ դա էր պատճառը, որ մենամարտը ձգվեց մինչեւ 8-րդ ռաունդ։ Աջով Ալիի ուղիղ հարվածը տապալեց Ֆորմանին. մենամարտից նա ստացավ 5 մլն դոլար։
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)