Պատերազմի զինակիցը ընկեր է ամբոջ կյանքի համար. տղերքը «Կյանքի նյարդը» վեպում (տեսանյութ)
Newmag հրատարակչության «Կյանքի նյարդը» վեպը 1991-93թթ. արցախյան հերոսամարտի մասին է: Արման Սաղաթելյանը ամբողջ պատմության ընթացքում նուրբ գծով ցույց է տալիս իր և Տիգրանի ընկերական հարաբերությունները: Միասին մարտի դաշտ մեկնած, միասին բոլոր դժվարություններն ու հաղթանակի ցնծությունը զգացած ընկերներն իրենց օրինակով են հասկացել՝ ընկերությունը, որն անցել է մարտի դաշտի փորձությունները, ամբողջ կյանքի համար է:
Հաղորդակցման վարպետ, հավատարիմ, համառ ու հակառակվող, անկանխատեսելի, գաղափարներով լի. ով է գլխավոր հերոս Տիգրան Մուրադյանը, հանուն որի ընկերը, ինչպես Արմանն է ասում, հուշարձան է դրել գրքի տեսքով: Ով է տարբեր ոլորտներում նորանոր տեսություններ ստեղծող Տիգան: Մինչ Սյագոն փորձում էր գրել, զանգել, կապ հաստատել Բարսելոնայում ապրող ընկերոջ հետ`այս զանգի մասին տեղեկացնելու համար, Նոր ծանոթությունների վարպետն արդեն կապի մեջ էր մեզ հետ:
Տիգան վիրավորվել է ընկերոջ աչքի առաջ: Հրետակոծության ժամանակ նրա բախտն այնպես է բերել, որ կինոյի է նման: Տիգրանը պատմում է՝ Սյագոն զննում էր զենքն ու աչքերին չէր հավատում` գնդակը նախ ինքնաձիգին է դիպել, ջարդել, հետո նոր ուսին: «Բժիշկը զոհվեց ուղղաթիռում` հոյակապ մասնագետ: Նրա շնորհիվ հիմա սպորտով եմ զբաղվում: Երկար տևեց բուժումը»:
Ինչ է փոխվել 3 տասնամյակ անց, պատասխանում է Տիգրանը. «Հոգով-մտքով նույնն եմ, ոչինչ չի փոխվել: Ավելի լրջացել ենք»: Տիգան հաստատեց, այն էլ` հպարտությսմբ` Սյագոն ինչ գրել է իր մասին` ծայրից ծայր ճիշտ է: Ոչ մի չափազանցում: Կարդացել է ու ճանաչել իրեն: Ու, ինչպես պարզվեց, բնավորության հիմնական գծերը 30 տարում չեն փոխվել: Իսպանիայի ոստիկանները՝ վկա: Ծառայության են դուրս գալիս տիգրանական տեսություններով:
Տիգան վիրավորվել է ընկերոջ աչքի առաջ: Հրետակոծության ժամանակ նրա բախտն այնպես է բերել, որ կինոյի է նման: Տիգրանը պատմում է՝ Սյագոն զննում էր զենքն ու աչքերին չէր հավատում` գնդակը նախ ինքնաձիգին է դիպել, ջարդել, հետո նոր ուսին: «Բժիշկը զոհվեց ուղղաթիռում` հոյակապ մասնագետ: Նրա շնորհիվ հիմա սպորտով եմ զբաղվում: Երկար տևեց բուժումը»:
Կարդացեք նաև
- Newmag-ն այցելել է «Կյանքի նյարդը» վեպի արցախյան գյուղ, նկարահանել հայտնի տունն ու բնակչներին
- Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում
- Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին
- Պատերազմի օրերին «Կյանքի նյարդը» վեպը դարձել է երևանյան բեսթսելլեր
Սյագոյի նկարագրած տեղերով հասանք այն ժամանակվա հոսպիտալի շենք, ուր շտապում էր Արմանը ընկերոջ մոտ: Վերակառուցվել ու Արցախի Պետեկամուտների կոմիտե է դարձել: Այդտեղ բուժվելու ընթացքում Տիգան փշերի վրա էր. «Երբ վիրավոր էին բերում, վազում էի, որ սնեմ` հո ընկերներս չեն»:
Հենց այդտեղ` հոսպիտալում էլ ընկերները պայմանվորվեցին՝ երբ երեխաներ ունենան, իրենց հորեղբայր Սգո ու հորեղբայր Ձի կասեն: Խոստումը կատարել են: Հիմա սպասում են առաջիկա հանդիպմանը. «Բա մի տարի չեմ տեսել: Հուսով եմ շուտով կհանդիպենք մեր մանղալների շուրջ»:
Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: