«Մի կյանքից ավելի» գիրքը՝ Մոնթեի Հայաստան տեղափոխելու օպերացիայի ու այն կազմակերպելու հեղինակի մասին (տեսանյութ)
Սարո՝ այս մականունով Մոնթե Մելքոնյանն իրանական քրդստանի դիրքերում էր, Բեյրութում՝ Աբու Սինդի, որտեղ Յասիր Արաֆաթի կողքին էր կռվում։ Թիմոթի Շոն Մակքորմիք էլ կոչում էին Մոնթեին, երբ նա գազավորված ըմպելիքի շշեր էր հավաքում փողոցում՝ Միլոշևիչին սատարող հանրահ
Այդ տարիներից ԵՊՀ-ում էր սովորում նրա հարսնացուն՝ Սեդան։ Սեդան Արմեն Սարգսյանին ճանաչում էր 1980-ականներից: Որպես համալսարանի սփյուռքահայ ուսանողուհի՝ նա մի քանի անգամ շփվել էր նրա հետ։ Ստացվել էր այնպես, որ հենց Արմեն Սարգսյանն էր սկսել զբավել Մոնթեի գործով և հենց նա էր պարզել, որ Ֆրանսիայում Մոնթեն բանտարկվել էր ոչ թե ահաբեկչության, այլ կեղծ փաստաթղթերի համար. «Արմենը համալսարանի միջոցով կապվում էր, երբ խնդիր էր ծագում, կամ սպառնալիք էր լինում մեր հասցեին: Այդպիսին էր մեր կապը Արմենի հետ: Պաշտոնական»:
Հայաստանի հատուկ ծառայություններն ու իշխանությունը գիտեին Մոնթեի, նրա կարողությունների, Պաղեստինի ճամբարներում մարզված ու պատրաստված լինելու, նաեւ պատերազմներով անցած լինելու մասին։ 1990-ին Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ընտրվել էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ, բայց Խորհրդային Միությունը դեռեւս գոյություն ուներ։ Ըստ Սեդայի, Արցախի ինքնապաշտպանության համար Մոնթեին Հայաստան տեղափոխելը դարձել էր անհրաժեշտություն.
«Այդ ժամանակ Եվրոպայում մեր վիճակը շատ վատացավ: Մտածում էինք, որ Մոնթեին կձերբակալեն: Պաղեստինցիների օգնությամբ Մոնթեն ստացել էր իռլանդական անձնագիր: Նրա կեղծ անձնագիրը շատ էր գործածված, և գիտեինք, որ նրան հետևում են: Երբ եկա Հայաստան, սկսեցի աշխատել Մոնթեին Հայաստան բերելու ուղղությամբ»:
Մոսկվայի Լյուբյանկան արդեն պարզել էր, որ Մոնթեն կեղծ անձնագրով փորձում է Հայաստան գալ եւ Հայաստանի Պետական անվտանգության ծառայությանն առաջարկել էին կամ նրան հետ ուղարկել նույն ինքնաթիռով, կամ հանձնել Ամերիկայի դեսպանատանը։ ԵՐկու դեպքում էլ Մոնթեին կձերբակալեին։ Սեդայի խոսքով, այդ ժամանակ Արմեն Սարգսյանի և Գեորգի Սահակյանցի առաջարկով Մոնթեին ոչ միայն հետ չուղարկեցին, այլև ապահովեցին նրա անվտանգությունը.
«Արմենն արդեն գիտեր, որ ուզում եմ, որ Մոնթեն գա Հայաստան։ Գիտեր, որ վիզայի հարցով դիմել եմ իմ ընկեր Ռազմիկ Դավոյանի օգնությանը: Ասաց. «Գիտե՞ս, Սեդա՛, տեղյակ ենք, որ պետք է գա, բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ այստեղ որոշ մարդիկ ցանկանում են նրան սպանել, հենց ոտք դնի Հայաստան և դուրս գա օդանավակայանից»:
Արմեն Սարգսյանն ուսանողական հանրակացարանի մոտ գնաց կապույտ Запорожец- ով: Հետո մեքենան փոխեցին, նրանց միացավ Գեորգի Սարգիսյանցն ու ուղեւորվեցին օդակայան։ Մոնթեին դիմավորելուց հետո անվտանգության աշխատակիցները նրա և Սեդայի անվտանգությունն ապահովելու համար տարան Հրազդան, ապա՝ Դիլիջան.
«Դիլիջանում «Լեռնային Հայաստան» հանգստյան տանն էինք: Հիմա եմ հասկանում, որ ամեն ինչ մանրակրկիտ նախապատրաստված էր: Տարիներ անց մի կին ասաց, որ տեղի ռեստորանում եղել էր որպես այցելու, իբր ընտանիքի հետ, բայց իրականում՝ կոմիտեի աշխատակիցների հետ: Մեկ շաբաթ մնացինք Դիլիջանում: Ամբողջ շաբաթվա ընթացքում Արմենը հիմնականում մեզ հետ էր»:
Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ու Գեորգի Սարգսյանցը պարզեցին, որ Մոնթեն երբևէ, որևէ կապ չի ունեցել Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։ Այդպես Մոնթեն դարձավ Ավո՝ Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար։
Կարդացեք նաև
- «Մի կյանքից ավելի»՝ հուշագրություն երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Արմեն Սարգսյանի մասին (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Անհայտ ու ուշագրավ փաստեր դեսպան ու հետախույզ Արմեն Սարգսյանի մասին (տեսանյութ)