Չարլզ Դահիգ. Հնարավոր է փոխել հասարակության սովորության ուժը (տեսանյութ)
Սովորությունները փոխելը հեշտ գործ չէ, բայց հնարավոր է։ «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստ է. պարբերաբար մարզվելու, ավելորդ քաշից ազատվելու, բացառիկ երեխաներ դաստիարակելու, ավելի արդյունավետ դառնալու, նորարարական ընկերություններ հիմնելու, քաղաքաց
Չարլզ Դահիգին սովորույթների գիտությունն հետաքրքրել է մոտ 8 տարի առաջ, երբ թերթի լրագրող էր: Մի մայոր սովորություններին առնչվող էքսպերիմենտ էր անում Քուֆայում: Նա ուսումնասիրել էր որոշ ցույցերի տեսագրություններ ու նկատել՝ բռնությունները հաճախ ուղեկցվում էին ընդարձակ հրապարակում մարդկանց կուտակումներով. «Երկու ժամվա ընթացքում լիքը մարդ էր հավաքվում: Ու հետո գալիս էին սննդավաճառներն ու անգործ մարդիկ: Այնուհետև մեկը քար կամ շիշ էր նետում ու սկսվում էր տուրուդմփոցը: Մայորը Քուֆայի քաղաքապետին առաջարկեց սննդավաճառներին հեռացնել հրապարակից: Քաղաքապետն ասաց՝ լա՛վ, հարց չկա»:
Մի քանի շաբաթ անց Քուֆայի մեծ մզկիթի շուրջ կրկին մեծ ամբոխ է հավաքվում: Ցուցարարներն ավելանում են, գազազած ամբոխը սկսում է բղավել՝ արտաբերելով իրենց կարգախոսները: Սա անհանգստացրեց Իրաքի ոստիկանությանը. «Նրանք կապ տվեցին մոտակա բաժանմունք ու ասացին, որ պատրաստ լինեն, նորից կուտակվեցին անգործ մարդիկ: Հոգնած ամբոխը մայրամուտին սկսեց սովորականի պես փնտրել քաբաբ վաճառողներին, որոնք այլևս չկային: Երբ մարդիկ քաղց զգացին, գնացին իրենց տներով, անգործներն էլ ցրվեցին, երեկոյան 8-ին այլևս ոչ ոք չկար: Հիմա դուք գլխի չեք ընկնի, թե ինչ կապ կա ցույցերի ու սովորույթների միջև, բայց մայորը իր ամբողջ բանակային կարիերայի ընթացքում ուսումնասիրել էր սովորությների հոգեբանությունը»:
Ըստ Դահիգի, սովորությունների մասին մեր ընկալումները փոխվել են վերջին 50 տարում: Պատկերացնո՞ւմ եք, թե «Սովորության ուժը» ձեռնարկի շնորհիվ ինչպես կփոխվի ձեր շրջապատը:
Սկզբում ճամբարների միջով անցնելով, ապա բանակում սպայական կոչումներ ստանալու ընթացքում նա պարզել էր, թե ինչքան կարևոր են կազմակերպական սովորույթները: Մայորը բացահայտում էր, թե զանգվածներն ու մշակույթներն ինչպես են ձևավորվում նույն սովորությունները. «Ամերիկյան բանակը աշխարհում լավագույններից մեկն է սովորույթների ձևավորման համար էքսպերիմենտներ անելու տեսանկյունից: Զինվորներին հմտորեն մշակված մոդելներով սովորեցնում են ինչպես կրակել, գործել ու անցնել կրակի միջով: Մայորն ինձ ասել է, որ ինքը հենց բանակում է բացահայտել, թե ինչպես է պետք հասկանալ սովորությունները: Ո՞վ կմտածեր, որ Քուֆայում քաբաբ վաճառելն արգելելով հնարավոր կլինի ազդել ամբոխի վրա»:
Կարդացեք նաև
- TEDx. Ինչպես Չարլզ Դահիգի վատ սովորությունը նրան դարձրեց բեսթսելլերի հեղինակ (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպես հրաժարվել վատ սովորություններից. Newmag-ը հրատարակել է «Սովորության ուժը» համաշխարհային բեսթսելլերը (թրեյլեր)
Ամենակարևոր հմտությունը, որ նա ձեռք էր բերել բանակում, սովորությունները հասկանալն էր, ինչն էլ փոխեց աշխարհն ընկալելու նրա պատկերացումները: Ըստ Դահիգի, սովորությունների մասին մեր ընկալումները փոխվել են վերջին 50 տարում: Պատկերացնո՞ւմ եք, թե սովորույթներին նվիրված այս նոր՝ «Սովորության ուժը» ձեռնարկի շնորհիվ ինչպես կփոխվի ձեր շրջապատը: