Ճանապարհ դեպի ֆուտբոլ. Մեսսի
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ծնվել ու մեծացել է Արգենտինայում: Նրա ընտանիքը սոցիալապես կայուն էր: Դեռ մանկուց Մեսսին սիրել է ֆուտբոլ խաղալ: «Նյուելզ Օլդ Բոյս» թիմը նրա կարիերայի սկիզբն էր:
11 տարեկանում ապագա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի խանգարում: Այն դանդաղեցնում էր նրա աճը: Բուժումն իսկապես թանկ արժեր, և Մեսսիի ընտանիքը չէր կարող վճարել բուժման համար:
Հենց այդ ժամանակ Մեսսիի տաղանդի մասին իմանում են «Բարսելոնա» ակումբում, դիտում նրա խաղն ու անսպասելի առաջարկություն անում. նրանք կվճարեն Մեսսիի բուժման ամբողջ գումարը և ընդունել նրան ակումբ, եթե ապագա լեգենդը համաձայնվի տեղափոխվել Իսպանիա:
13 տարեկանում երիտասարդ ֆուտբոլիստն ընտանիքի հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք: Սակայն մինչև այդ, Մեսսին հետաքրքրում է նաև «Ռիվեր Փլեյթի»-ին: Այդ թիմին միանալու համար Մեսսիին խանգարում են բյուրոկրատական պահանջները: Բժշկական բազմաթիվ թղթերն ի վերջո հոգնեցնում են Լեոյին և նա հրաժարվում է բանակցություններից՝ հետագայում տեղափոխվելով «Բարսելոնա» ակումբ:
Կարդացեք նաև.
- «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը». ի՞նչ են ասում հայ մարզական լրագրողները
- Իրանցի տղամարդը ձևացել է իբրև Մեսսի. նրան դատի են տվել
- Ի՞նչ է սովորեցնում Մեսսիի գիրքը. այն իրո՞ք այդքան մոտիվացնող է
Սկզբում Մեսսին խաղում էր «Բարսելոնայի» մարզադպրոցի թիմում: Այդ ընթացքում ապագա լեգենդի խաղն ու առաջընթացը: Իր թիմակիցներից 2-3 տարով փոքր սկսնակ ֆուտբոլիստն ավելի լավ էր խաղում, քան թիմի մյուս անդամները: «Բարսելոնա» ակումբն այլևս չէր ցանկանում սպասել կամ մտածել. Մեսսին պետք է խաղար ակումբում և վերջ: Բուժման ծախսերն ակումբը խոստացել էր հոգալ և էլ ոչինչ չէր կարող խանգարել Մեսսիին՝ խաղալ «Բարսելոնա»-ում:
2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ ակումբի մարզաշապիկը: Այդ ժամանակ նրա հասակն ընդամենը 140 սանտիմետր էր: Փոխարինողների աթոռին նստելիս նրա ոտքերը մնացին օդում: Սակայն դաշտում նա սկսեց խաղալ ու ապշեցրեց բոլորին:
Տարիներ անց Մեսսիին սպասում էր լեգենդի կոչումը:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստի կյանքի ու կարիերայի մասին բոլոր մանրամասները կգտնեք newmag-ի հրատարակած «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում: Հաջորդ շաբաթվանից՝ կրկին գրախանութներում:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ուշագրավ փաստեր «Ավանդական ճաշասեղան» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
Ի՞նչ կա չկա Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղանին» (տեսանյութ)
newmag-ը ներկայացնում է «Ավանդական ճաշասեղանը» ևս 2 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)