Հայ «օրենքով գողը» մեղադրվում է անչափահասի նկատմամբ կատարած ծանր հանցագործության համար
Ղրիմի ոստիկանությունը փնտրում է «օրենքով գող» Կամո Ռաչիկի Սաֆարյանին, որը հանցավոր աշխարհում հայտնի է Կամո Գորկովսկի մականունով: Նրա հետախուզման մասին լուրը տեղադրված է ղրիմյան տեղեկատվական գործակալության համակարգում, սակայն Ղրիմի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում այդ մասին ոչինչ չկա:
57-ամյա «օրենքով գողը» անասելի ծանր հանցագործություն է կատարել անչափահասի նկատմամբ: Հետախուզման մասին հայտարարությունից հետո Կամո Գորկովսկին անհետացել է իրավապահների տեսադաշտից: Իրականացվում են օպերատիվ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
[caption id="" align="aligncenter" width="780"]
Կամո Սաֆարյանը[/caption]
1961 թ-ին ծնված Կամո Սաֆարյանը Թբիլիսիից է: Նա հանցավոր աշխարհում ունի բարձր հեղինակություն: Մի քանի անգամ ձերբակալվել է գողության, թմրամիջոցներ և զինամթերք պահելու համար:
Կարդացեք նաև.
- Լրտեսների որս. Ո՞վ էր մեղավոր Չինաստանում ԱՄՆ հետախուզական ցանցի անակնկալ բացահայտման համար
- Զոհը, ոստիկաններն ու սյունակագիրը. բացահայտվել է բռնաբարության 24 տարվա դեպքը
- Սպանություն Քենթում. Հիմա ո՞վ է իրական մարդասպանը 25 տարի անց
2005 թ.-ին Սաֆարյանը բուժման պատրվակով տեղափոխվել է Յալթա և գտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Այնուհետև վերադարձել է Ռուսաստան, իսկ 2015 թվականին նա տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի «օրենքով գողերին» չեզոքացնելու մեծամասշտաբ հատուկ գործողության ժամանակ էլ կալանավորվել է: Գործողության ժամանակ ոստիկաններն առաջինը բռնել են Կամո Սաֆարյանին:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)