Օքսֆորդի բառարանը նոր իմաստ է տվել «Thing» բառին: Պատճառը ամերիկյան «The West Wing» (Արևմտյան թև) սերիալն է
Այս ամիս ավելի քան 1200 նոր բառեր ու արտահայտություններ են ավելացել: Օրինակ՝ հետճշմարտություն՝ «post-truth»:
Բայց ուշագրավ է, որ փոխվում և ավելանում են շատ հին բառերի իմաստներ նույնպես: Դրանցից մեկը՝ «thing» բառն է: Մինչև վերջերս այն նշանակում էր իր, որևէ բան, որոշ արտահայտություններում էլ հասկացվում էր որպես տվյալ դեպքի նկարագրություն:
Բայց վերջին փոփոխությունից հետո բառարանը նոր իմաստ է տվել այդ բառին՝ նկարագրելով որպես հաստատված երևույթ կամ գործողություն: Բառը կիրառվել է նաև զարմանք կամ անվստահություն նկարագրելու համար, օրինակ՝ «Is that even a thing?»
Շատ բառեր, օրինակ «friend», «follow,» «cloud» մշտապես նոր իմաստներ են ստանում:
Կարդացեք նաև.
- 10 աշնանային լավագույն պոլիտֆիլմերը
- Անտոն Դոլին. Կինո գնալիս, հիշե’ք այս 4 պարզ կանոնները
- Օսկարը` բիզնեսի, հանդուրժողականության, ռասիզմի և սեքսիզմի ծուռ հայելի
Բայց thing-ի դեպքում Օքսֆորդի բառարանը ասում է, որ նոր իմաստի հիմքում ամերիկյան «The West Wing» հեռուստասերիալն է: Այստեղ դերակատարներից մեկը որոշ դրվագներում բառը կիրառել է հետևյալ կերպ. «Didn’t you two used to be a thing?» «Սեպտեմբեր 22, 1999», կամ «So this is gonna be a thing!» «Նոյմբերի 3, 1999»:
Բառարանն առաջին անգամ հրապարակվել է 19-րդ դարում: Այժմ վերջին բառը Zyzzyva-ն, որը Հարավային Ամերիկայում տարածված միջատների տեսակ է: Բայց մինչև այդ վերջին բառը Zythum-ն էր. այն նշանակում էր գարեջրի պատրաստում Հին Եգիպտոսում:
Այնպես որ, Zyzzyva-ն այժմ նույնպես «thing» է, ըստ սերիալի տված նոր բացատրության: