Տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Ապրել» պատմվածքների ժողովածուի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
06/05/2025

Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել հայ ժամանակակից ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանի պատմվածքների «Ապրել» ժողովածուն։ Գրքի շնորհանդեսից առաջ հեղինակին հյուրընկալել են Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։
Նարինե Աբգարյանն իր «Ապրել» կոչվող ժողովածուն համարում է վիպակի ու պատմվածքների խառնուրդ, քանի որ ամեն պատմվածքի վերջում հաջորդ պատմվածքի հերոսն է հայտնվում.
«Եթե հաջողությունը կարող ենք միայնակ վայելել, դժբախտության համար մեզ պետք են հարազատներ։ Գիրքը Արցախի մասին է, սա Արցախի Բերդ քաղաքն է։ Գրքում ես չեմ նշում, որ այն Արցախում չէ։ Գիրքը նաև անգլերեն է հրատարակվել, ու այլ երկրներում բոլորը համոզված են, որ Արցախի մասին է»։
Նարինե Աբգարյանի պատմվածքների հերոսների մի մասն ունեն նախատիպեր։ Ինչ-որ պատմություններ ինքն է վերապրել. «Բերդն առաջին պատերազմից հետո ավերված էր։ Պատերազմից հետո ուժերը տեղի տվեցին, շատ դժվար է այդ ամենը վերապրել։ Երիտասարդ, խելագարված մարդիկ ամենուր էին։ Գիրքը մարդկանց մասին է, որոնք անցել են պատերազմի, դավաճանության, զրկանքների միջով, ինչպես արցախցիներն են այսօր փորձում վերապրել։
Եթե զում անենք, վերևից դիտենք, կտեսնենք, որ սա ոչ միայն դառնությունների ու ողբերգությունների շրջան էր, այլ նաև վերաիմաստավորելու։ Բայց հիմա այստեղ, այս պահին շատ ցավոտ ու դաժան է։ Բերդի ժողովուրդը շատ հաստակող են, ասում են՝ բերդցի էշ։ Ինձ թվում է, ապրելու տենչը այդ հաստակողությունից էլ է։ Ու արցախցիներն էլ հաստակող են»։
Նարինե Աբգարյանն ասում է, որ իր գրքի ուղերձն ապրելն է, իր հերոսները սովորեցնում են՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է շարունակել ապրել։ Հեղինակը վստահ է, որ ծանր պատերազմը հաղթահարելուց հետո, հայ ժողովուրդն ըմբոստանալու է, իր ձայնը նորից բարձրացնելու է։
Գրքի գլխավոր գործընկերն անշարժ գույքի ոլորտում առաջատար ԱՐԳՈ Ռիելթի ընկերությունն է։ ԱՐԳՈ Ռիելթի ընկերության հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Վարդանյանը ներկայացրեց, որ իրենց ընկերության համար միայն բնակֆոնդի թարմացումը չէ կարևոր, չնայած այն կյանքի որակի ապահովման հարցում մեծ նշանակություն ունի։ Արդեն 17 հազար ընտանիքի ընկերությունն ապահովել է բնակարանով. «Այս 16 տարիների ընթացքում Արգո ռիելթի ընկերությունը կազմակերպել է հովանավորչություններ, սեմինարներ, ընկերության ղեկավար Արայիկ Գոջաբաշյանի ուշադրության կենտրոնում միշտ եղել են կարիքավոր ընտանիքները, երեխաները։
Կրթությունը, գրականությունն ու հայ ժամանակակից գրականության ու ընթերցանության խթանումը նույնպես մեր ընկերության ռազմավարական կարևոր նպատակներից է, առավել ևս հետպատերազմական շրջանում, իսկ Նարինե Աբգարյանին սիրում են, կարդում են։ Այս պատմվածքների ժողովածուն կարևոր ուղերձ ունի այս պահին մեր ժողովրդի համար»։
Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 6-ին, 19:00, «Զանգակ» գրատանը: Մոտքն ազատ է, գիրքը կարող եք գնել զողչով։
Կարդացեք նաև

Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
