FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Նրանք շա՞տ են փող ստանում և ամբողջ ժամանակ աշխատո՞

Նրանք շա՞տ են փող ստանում և ամբողջ ժամանակ աշխատո՞ւմ են: Կարևոր հարցեր թոփ-մենեջերների մասին

Ո՞վ է թոփ-մենեջերը. ես կարո՞ղ եմ իմ ղեկավարին թոփ-մենեջեր կոչել:
Այո, եթե աշխատում եք խոշոր ընկերությունում, իսկ ձեր բոսը որևէ բաժնի հերթական ղեկավարը չէ: Թոփ-մենեջերներն ընկերության բարձր ղեկավարությունն են: Թոփ մենեջերներ են գլխավոր տնօրենները և բիզնեսի հիմնական ուղղությունների ղեկավարները: Օրինակ, ֆինանսների գծով տնօրենը, կոմերցիոն տնօրենը, օպերացիոն տնօրենը, IT-դեպարտամենտի ղեկավարը, HR բաժնի ղեկավարը և մարքեթինգի բաժնի ղեկավարը: Խոշոր ընկերություններում հիմնականում լինում են 5-ից 15 թոփ-մենեջերներ:  Այդ մարդիկ պատասխանատվություն են կրում ընկերությունում կատարվածի համար: Նրանք ձևավորում են դրա նպատակները և զարգացման ռազմավարությունը:
Ի՞նչ որակներ պետք է ունենա թոփ-մենեջերը
Եթե կարճ, առաջին հերթին պետք է կարողանալ գործնական որոշումներ կայացնել (այդ որակը անվանում են business judgement), լուծել կոնֆլիկտները, աշխատանքի ընդունել մարդկանց և հասկանալ, թե նրանք ինչպիսի աշխատանք կարող են կատարել: Նրանք պատասխանատու են ստացված արդյունքի համար, պետք է ռազմավարական մտածողություն ունենան և զգան, թե ինչպիսի տրամադրություններ են ընկերությունում: Բացի այդ, պետք է պատրաստ լինել շատ աշխատելուն և բիզնես-գործընթացները հասկանալ տարբեր կողմերից. Օրինակ, թե ինչպես է կառուցված արտադրական պրոցեսը և ինչպիսի՞ արդյունքներ կարող է բերել մարքեթինգը: Դա, իհարկե, ամբողջ ցուցակը չէ, դրա մեջ կարելի է մտցնել նաև անհատական որակները. խիզախությունը, հավակնոտությունը և կենսունակությունը:
Շատ թոփ-մենեջերների համար կարևոր է արտասահմանում աշխատանքային փորձ ունենալը: Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր զբաղվելու են նոր շուկաներ փնտրելով: Այս դեպքում կօգնի, եթե իմանաք այլ երկների մարդկանց մենթալիտետը, նրանց կանոնները և  շուկաները:
Կարո՞ղ է ինտրովերտը թոփ-մենեջեր դառնալ:
Կարող է: Օրինակ, Հարվարդի, Սթենֆորդի և Չիկագոյի համալսարանների գիտնականները վերլուծել են 5000 գլխավոր տնօրենի վարքը և պարզել են, որ ինտրովերտներն ունակ են ավելի արդյունավետ կառավարել: Իսկ գրող և իրավաբան Սյուզան Քեյնը (նա գրել է «Ինտրովերտներ: Ինչպե՞ս օգտագործել բնավորության յուրահատկությունները» գիրքը ) համարում է, որ ինտրովերտները կարող են ավելի ստեղծագործ լինել, քան էքստրավերտները: Ստեղծագործ լինելն օգնում է ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Չէ՞ որ, ինտրովերտները նրանք չեն, ովքեր չեն կարողանում շփվել, պարզապես այդպիսի մարդիկ շփման այլ պահանջներ ունեն: Սա խնդիր չէ, այլ հատկություն, որը թոփ-մենեջերին կարող է օգնել կարիերայում:
Թոփ-մենեջերը պետք է պարտադիր տղամա՞րդ լինի
Այդքան էլ այդպես չէ, հատկապես՝ Ռուսաստանում: Այդ երկիրը աշխարհում բարձր հորիզոնականում է կին ղեկավարների թվով: Հիմա Ռուսաստանում կին ղեկավարները կազմում են 41 տոկոս: Եթե համեմատենք, ապա Ճապոնիայում նրանք կազմում են 5 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, իսկ Նիդերլանդներում՝ 18 տոկոս: Առաջատար են Ֆիլիպինները (46%) և Ինդոնեզիան (42%):
Ասում են, որ թոփ-մենեջերները բարձր աշխատավարձ են ստանում: Ճի՞շտ է:
Այո, բայց աշխատավարձը, իհարկե, կախված է ոլորտից և ընկերությունից: Կան բանկեր, որտեղ աշխատավարձը կազմում է 300 հազար ռուբլի, իսկ կան բանկեր, որտեղ աշխատավարձը 5 միլիոն ռուբլի է (առանց պարգևավճարների և բոնուսների): Մետալուրգիայում աշխատավարձը 700 հազարից մինչև 3 միլիոն ռուբլի է, էներգետիկայում միջին նվազագույն աշխատավարձը 700 հազար ռուբլի է, իսկ միջին բարձր աշխատավարձը 2 միլիոն ռուբլի է:
Թոփ-մենեջեր դառնալու համար պե՞տք է կապեր ունենալ
Այո, կապերը շատ են օգնելու: Նույնիսկ մեծ քաղաքաներում մասնագիտական աշխարհը շատ նեղ է: Եվ երբեմն հին ծանոթությունները կօգնեն կարիերայի աճի համար։
Ո՞րտեղ են սովորում ապագա թոփ-մենեջերները: Կամ պե՞տք է հատուկ կրթություն:
Տեսականորեն մասնագետը կարող է բարձր պաշտոնի հասնել նաև առանց հատուկ բիզնես-կրթության: Օրինակ, կարելի է 0-ից սկսել մեծ ընկերությունում, փորձ ձեռք բերել, աճել: Մի քանի տարի անց (կարող է տևել 10 և 15 տարի) այդպիսի մարդը կսովորի բոլոր բիզնես-գործընթացները, ընկերության թույլ և ուժեղ կողմերը, հասկանա շուկայի տենդենցները, կապեր ձեռք բերի և լավ աշխատանքի պայմաններում բարձր պաշտոն կունենա: Սակայն բիզնես-կրթությունը կարող է օգնել խուսափել մի քանի սխալներից և ավելի արագ հասնել արդյունքներին: Ուսման ժամանակ ուսանողներին կոնկրետ օրինակների վրա պատմում են ուղղությունների ռազմավարության մասին, ցույց են տալիս հնարավոր բոլոր սխալները, որոնք կարող են թույլ տալ թոփ-մենեջերը։



Կարդացեք նաև.



Որքա՞ն ժամանակ է պետք պրոֆեսիոնալ դառնալու համար
Հստակ կանխատեսումներ չկան: Մեծ հաջողություններ կարելի է գրանցել «երիտասարդ» ոլորտներում. Տեխնոլոգիաները և կապերը, որտեղ, ինչպես կարգն է, գնահատում են երիտասարդ ղեկավարներին: Բայց ամեն ինչ կախված է ընկերությունից, դրա կադրային քաղաքականությունից և ձեր պրոֆեսիոնալ ունակություններից:
Թոփ-մենեջերը պետք է իմանա ամեն ինչ, ինչ գիտեն նրա աշխատողնե՞րը
Թոփ-մենեջերի հիմնական խնդիրը ոչ թե ամեն ինչից հասկանալն է, այլ մարդկանց կառավարելը, վերլուծել ընկերությունում կատարվող գործընթացները և հասկանալ շուկայում դրա տեղը, ուսումնասիրել մրցակիցներին: Հաջողելու համար ոչ թե պետք է մանրուքների մեջ ընկնել, այլ այսպես կոչված գլոբալ հայացք պետք է ունենալ: Հասկանալ, թե ինչպես է զարգանալու տնտեսությունը, ինչպիսի՞ ռիսկեր ունի ընկերությունը և ինպես կարելի է այդ ամենինց օգուտ քաղել: Հենց այս ունակություններն են թոփ-մենեջերներին հնարավորություն տալիս ոչ թե կախված լինել մի ոլորտից, այլ փոխել դրանք։ Օրինակ, ֆինանսների ոլորտից անցնել IT-ի, մետալուրգիայից նավթային ոլորտ:
Ճի՞շտ է, որ թոփ-մենեջերներն ամբողջ օրն աշխատում են և նրանց կյանքն իրենց չի պատկանում
Թոփ-մենեջերներն իսկապես խիտ գրաֆիկ ունեն: Աշխատանքային օրվա ընթացքում նրանք կարող են գործնական հանդիպումներ և բանակցություններ ունենալ՝ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ գործընկերների հետ, կարող են գնալ համաժողովների, մեկնել արտասահման և շատ այլ բաներ: Սակայն սա չի նշանակում, որ թոփ-մենեջերներն ընդհանրապես ժամանակ չունեն: Սովորաբար ղեկավար դառնում են այն մարդիկ, որոնք շատ լավ են կարողանում կազմակերպել գործընթացները ոչ միայն ընկերությունում, բայց և անձնական կյանքում: Դա կարող է օգնել հավասարակշռել աշխատանքը և հանգիստը, որի կարևորության մասին հիմա շատ հոգեբաններ են խոսում:

meduza





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել