FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

15 վայր, որ արժե այցելել, քանի դեռ չեն վերացել աշխ

15 վայր, որ արժե այցելել, քանի դեռ չեն վերացել աշխարհի երեսից

Երուսաղեմի Հին քաղաքը, պատերն ու Իսրայելը
Երուսաղեմի Հին քաղաքն ու պատերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվեցին 1982-ին: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այն  պատմական 220 հուշարձան ունի:
Old City of Jerusalem and its Walls, Israel
Սումատրայի խոնավ արևադարձային անտառները, Ինդոնեզիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է 2004 թվականից: Այստեղ 10 հազար տեսակ բույսեր կան, 580 տեսակ թռչուններ և 200 տեսակ կաթնասուններ են բնակվում, այդ թվում նաև սումատրայան օրանգուտանը: Պահպանել այս վայրը, նշանակում է պաշտպանել կենսաբազմազանությունը:
Tropical Rainforest Heritage of Sumatra, Indonesia
Լիվերպուլ, Անգլիա
Լիվերպուլն օգնեց Անգլիային դառնալ այն, ինչ կար իր ամենածաղկուն շրջանում: Նավահանգիստն ավելացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 2012-ին: Ըստ Condé Nast Traveler-ի՝ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է պահպանել քաղաքի ամենաբարձր շենքը, քաղաքի զարգացումն ու աճող բնակչությունը սպառնում են փոխել նավահանգիստն ու մեկընդմիշտ վերացնել այն տեսքն, ինչպիսին կա այսօր:
Liverpool, England
Էվերգլեյդս ազգային պարկ, Ֆլորիդա
Կենսաբազմազանությամբ հարուստ այս բնական վայրը վտանգված է: Ըստ «Travel + Leisure»-ի՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկրորդ անգամ է այն ընդգրկել իր ցանկում:
The Everglades, Florida
Կորո, Վենեսուելա
Կորոն և իր նավահանգիստն ընդգրկվել են վտանգված ժառանգությունների ցանկում 2005-ին: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ քաղաքը միակ վկայությունն է տեղական ավանդույթների, իսպանական և հոլանդական ճարտարապետության հարուստ միախառնության: Քաղաքին սպառնում է վենեսուելական նավթային ինդուստրիան: Քաղաքն իր նավահանգստով այդ կողմերի գեղեցկագույն վայրերից մեկն է:
Coro, Venezuela
Վիեննայի պատմական կենտրոնը, Ավստրիա
Վիեննայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ընդգրկվել 2017-ին: Պատճառը մոդեռնացումն է, որը գալիս է քաղաքային զարգացմանը զուգահեռ: Եվրոպայի ամենաերաժշտական ու մշակութային քաղաքը կորցնում է իր պատմությունը:
Historic Center of Vienna, Austria
Մեծ արգելախութ, Բելիզ
Վտանգված ժառանգության ցանկում է 2009 թվականից: Հյուսիսային կիսագնդում այն ամենամեծն է:
Belize Barrier Reef System, Belize
Պոտոսի, Բոլիվիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային վտանգված ժառանգության ցանկում է 2014 թվականից: Այստեղ է գտնվում արծաթի ամենամեծ հանքն աշխարհում: Քաղաքն իսպանական և տեղական մշակույթների խառնուրդ է: Քաղաքին սպառնացող ամենամեծ վտանգն աճող հանքարդյունաբերությունն է:
Potosí, Bolivia
Գլեյշեր ազգային պարկ, Մոնտանա
Եթե բնական սառցադաշտ չեք տեսել, հարկ է այցելել Գլեյշեր ազգային պարկ: Որքան շուտ՝ այնքան լավ: 150 սառցադաշտերից այնտեղ մնացել են 25-ը: Կլիմայական փոփոխությամբ պայմանավորված՝ դրանց թիվը կարող է էլ ավելի կրճատվել:
Glacier National Park, Montana
Չան Չան հնագիտական գոտի, Պերու
Ըստ «Travel + Leisure»-ի՝ Չան Չանը Չիմուի թագավորության մայրաքաղաքն է եղել, մինչև ինկերի նվաճումը: Քաղաքի ճարտարապետությունը լավ մտածված է եղել՝ ներառելով 9 ամրոց: Այսօր այնտեղ ապօրինի գյուղատնտեսությամբ են զբաղվում, բացի այդ, կառույցները պաշտպանված չեն նաև եղանակային պատուհասներից: Հնագույն քաղաքը ոչնչացման վտանգի եզրին է: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է 1986 թվականից:
Chan Chan Archaeological Zone, Peru
Սեյշելներ
Սեյշելներն էլ Մալդիվների պես կղզիների խումբ է Հնդկական օվկիանոսում՝ էրոզիայի վտանգի տակ: Եթե որոշել եք վայելել այս դրախտավայրը, շտապեք:
The Seychelles
Աբու Մենա, Եգիպտոս
Քաղաքը կառուցվել է մ.թ. 296-ին, 2001-ից Համաշխարհային ժառանգության ցանկում է: Խնդիրն այն է, որ քաղաքի հիմքը կավից է, իսկ ջրի մակարդակի բարձրացումը վտանգում է կառույցների գոյությունը:
Abu Mena, Egypt
Սելուս արգելոց,  Տանզանիա
Սելուս արգելոցը վտանգված ժառանգությունների ցանկում է 2014 թվականից: Այն կենդանական և բուսական աշխարհի մեծ բազմազանություն է առաջարկում՝ ընձուղտներից մինչև ռնգեղջյուր և փիղ: Այն Աֆրիկայում պահպանվող ամենամեծ վայրի տարածքներից մեկն է:
Selous Game Reserve, Tanzania



Կարդացեք նաև.



Կոսովոյի միջնադարյան հուշարձաններ, Սերբիա
Կոսովոն միշտ է հպարտացել իր միջնադարյան ճարտարապետությամբ: Սակայն 1990-ականներին Բալկաններում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դրանք մեծապես վնասվեցին: 13-17-րդ դարերի եկեղեցիներն ու հուշարձանները պատերազմից հետո ամրացման կարիք ունեն:
Medieval monuments in Kosovo, Serbia
Մալդիվներ
Կղզիների այս խումբը ծովի մակարդակից շատ քիչ է բարձր և առաջիկա 100 տարում կարող է ջրի տակ անցնել:
The Maldives

THISISINSIDER

Տարածել