[InterPress] Թրամփը ցանկանում է կործանել Եվրամիությունը
Նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երբեք լավագույն ընկերներ չեն եղել: Առաջին իսկ հանդիպումից նրանց խառնվածքների և քաղաքական ոճերի տարբերությունը ակնհայտ էր:
Թրամփը հրաժարվում է ընդունել համաշխարհային ժամանակակից քաղաքականության կարևորագույն գործիչներից մեկի խորհուրդն ու կարծիքը: Նա միաժամանակ հարձակվում է չորս ժամկետ ղեկավարած կանցլերի՝ տասնամյակների ընթացքում ձևավորած ու պաշտպանած գաղափարախոսության ու ինստիտուտների վրա:
Ըստ The New Yorker ամսագրում հրատարակված բազմաթիվ անանուն աղբյուրների՝ նրանք խիստ տարբեր անձնավորություններ են, ինչը նշանակում է, որ նրանց բարեկամությունն ի սկզբանե դատապարտված էր:
Կարդացեք նաև.
Աշխարհը այրվում է. Թրամփը խաղում է կրակի հետ
Թրամփ-Ռուսաստան հարաբերությունը չափազանց բարդ է. անհրաժեշտ է նոր որակի լրագրություն
Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը
Մի գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան, ամսագրին ասել է, որ Մերկելը, որպես դոկտորի կոչումով հմուտ գիտնական, գուցե «չափազանց մեծ սպասելիքներ ուներ իր լսարանից», երբ առաջին անգամ փորձեց գործնական հարաբերություններ ձևավորել ԱՄՆ նոր նախագահի հետ:
«Այնպիսի տպավորություն է, որ Մերկելի շոշափած խնդիրները Թրամփը լիարժեք չի հասկանում», – ասել է պաշտոնյան՝ հիշելով մեկ հանդիպում, որի ժամանակ Մերկելը փորձել է բացատրել Մերձավոր Արևելքի բարդ քաղաքականությունը: