BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վաճառվում է Թուփակի նամակը Մադոննային, որտեղ ռեփեր

Վաճառվում է Թուփակի նամակը Մադոննային, որտեղ ռեփերը բացատրում է, թե ինչո՞ւ իրենք չեն կարող միասին լինել

Հուլիսի վերջին աճուրդում կվաճառվի ռեփեր Թուփակի` Մադոննային գրած նամակը: Անձնական նամակում ռեփերը գրում է, որ Մադոննայի հետ հանդիպել չի կարող, քանի որ իրենք ունեն մաշկի տարբեր գույներ: Նամակը գրվել է սևամորթ ռեփերի մահից կես տարի առաջ: Ենթադրվում է, որ նամակն աճուրդում կվաճառվի 100 հազար դոլարից էլ թանկ գնով:
Թուփակ Շակուրն ու Մադոննան ծանոթացել են 1993 թվականին`Լոս Անջելեսի Soul Train Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: Նրանց ծանոթացրել էր ռեփերի ու փոփ-երգչուհու ընդհանուր ծանոթը` դերասանուհի Ռոզի Պերեսը:
2015 թվականին Մադոնան հաստատեց, որ հանդիպել է Թուփակ Շակուրի հետ: Բայց ուրիշ մանրամասներ այդ սիրային կապից հայտնի չդարձան: Երգչուհին միայն մեկ բան հայտնեց, որ 1994 թվականին, Դեվիդ Լետերմանի շոուի ժամանակ հայհոյել էր հենց սիրելի ռեփերի ազդեցության տակ: Բրիտանացի լրագրող Լյուսի Օբրայանի` 2007 թվականին հրատարակված գրքում հեղինակը գրում է, որ երգչուհին ոչ միայն հանդիպում էր ռեփերի հետ, այլ նրանից երեխա էր ուզում ունենալ: Թե որքան ժամանակ են հանդիպել ռեփերն ու փոփ-երգչուհին, հայտնի չէ, բայց նամակից պարզ է դառնում, որ 1995 թվականի հունվարին արդեն հանդիպում էին: 1995 թվականի, հունվարի 15-ին, վաղ առավոտյան` 4.30-ին, Թուփակը գրում է. «Քո կարիերային չի վնասի սևամորթի հետ հանդիպելը, ավելին, դու կդառնաս ավելի բաց ու հիանալի»: Ի տարբերություն երգչուհու, Թուփակը գրում է, որ իր կերպարի վրա սպիտակ կնոջ հետ հանդիպելը կազդի: Նամակի հաջորդ պարբերությունը տաբլոիդում փակված է: Հետո Թուփակը գրում է, որ Մադոննայի հարցազրույցներից մեկում արված ակնարկը, թե միանգամից հանդիպում է մի քանի ռեփերի հետ, իրեն դուր չի եկել: Ռեփերը նաև ափսոսում է, որ Մադոննային տարբեր վատ բաներ է ասել, բայց դա արել է, որպեսզի «պաշտպանի իրեն ու իր սիրտը»: Նամակում Թուփակն առաջարկում է ընկերներ լինել ու հանդիպել: Թուփակը երգչուհուն կոչ է անում նաև զգույշ լինել. «Ոչ բոլորն են այնքան բարեհոգի, ինչպես ներկայացնում են իրենց: Շատ սրտեր սփռում են նախանձ ու չարություն: Ու նրանք չեն վարանի քեզ պատճառել ցավ: Իմ հինգ փամփուշտները դրա ապացույցն են»:



Կարդացեք նաև.



Մադոննային ռեփերը գրել է` իր մահվանից կես տարի ու սեքսուալ ոտնձգության համար բանտ նստելուց որոշ ժամանակ առաջ: 1996 թվականի սեպտեմբերին ռեփերին Լոս Անջելեսում սպանեցին:
Նամակի նախնական գինը 100 հազար դոլար է: Սպասվում է, որ այն կվաճառվի շատ ավելի թանկ: 2016 թվականին Death Row Uncut ամսագրի խմբագիր Նինա Բադրեշվարին բանտից գրված Թուփակի նամակը վաճառվեց 176 հազար դոլարով:

MEDUZA


 

Տարածել