«Թուրքական մարշ». Ստամբուլում կայացել է ամենամարդաշատ հանրահավաքը. 2 միլիոն մարդ
Հունիսի 15-ին Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր ուժի՝ ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնությամբ Անկարայից սկսվեց քայլերթ դեպի Ստամբուլ: 450 կիլոմետրը ակցիայի մասնակիցները հատեցին 25 օրում: Ընթացքում քայլերթին էին միանում հարակից գյուղերի ու քաղաքների բնակիչներ և, ի վերջո, Ստամբուլում կայացած հանրահավաքին մասնակցեց մոտ 2 միլիոն մարդ:
Սա Թուրքիայի պատմության մեջ ընդդիմության ամենամեծ հանրահավաքն էր: Քեմալականները 10 պահանջ են ներկայացրել: Ամբողջ իմաստը՝ սահմանափակել Էրդողանի ավտորիտար իշխանությունը:
Երթի և ցույցի առիթը պատգամավոր Էնիս Բերբերօղլուի ձերբակալությունն ու 25 տարվա ազատազրկում էր: Սա այն մարդն էր, որ բացահայտել էր Էրդողանի կապը Սիրիայում կռվող ահաբեկիչների հետ: Հենց նա էր կանգնած այն տեսանյութի թիկունքում, որից պարզ է դառնում՝ Էրդողանը հետախուզության միջոցով զինում է ահաբեկիչներին: Որպես պետական գաղտնիք գաղտնազերծած պատգամավոր՝ նրան դատապարտեցին քառորդ դար ազատազրկման:
Կարդացեք նաև.
- Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով
- Թբիլիսիի քաղաքապետարանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի Ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել
- Ինչո՞ւ է Թուրքիայի իշխանությունը փորձում ամեն գնով հանրաքվեի քարոզ անել Եվրոպայում
Իրականում ցույցի մասնակիցների թիվը կուտակված դժգոհության արդյունք էր: Թուրքիան հետևողականորեն մերժում է քեմալիզմը, ամրապնդում է նախագահի իշխանությունը, որն արդեն թելադրում է դատավճիռներ: Էրդողանի հրամանով պարբերաբար ձերբակալում են հազարավոր մանկավարժների, գիտնականների, ոստիկանների, զինվորականների և ուսանողների՝ բոլորին, ում կասկածում է նախագահը:
Էրդողանն արդեն պատասխանել է ընդդիմության 10 պահանջներին: Ծաղրել, հեգնել, սպառնացել է: Երկրում գործող արտակարգ դրությունը չի չեղարկելու: Ամենայն հավանականությամբ, ընդդիմության անհավանական մեծ հանրահավաքի հետևանքը կլինեն նոր՝ հազարների հասնող ձերբակալությունները: Բայց դժգոհության ծավալը շարունակելու է աճել: «Արդարություն» քայլերթը դրա ապացույցն էր:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան