BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թուրքերը տոնում են, քրդերը՝ հիշեցնում. ի՞նչ է կատա

Թուրքերը տոնում են, քրդերը՝ հիշեցնում. ի՞նչ է կատարվում Սիրիայում

Թուրքերը տոնում են, քրդերը` հիշեցնում` արդեն 30 տարի տասնյակ այդպիսի բարձունքներ եք գրավել Իրաքում, Թուրքիայում, բայց քրդական հարցը դեռ բաց է: Թուրքիայի նախագահի սկսած Ձիթենու ճյուղ ռազմական գործողությունը շարունակվում է ինտենսիվ  մարտերով: Թուրքական բանակը ռազմատեխնիկայի նոր` մեծ խմբաքանակ է կուտակել Սիրիայի հետ սահմանային Քիլիս նահանգում:  
Էրդողանն այնքան էր կրկնել, որ քրդերը իրեն սպասեն մի գիշեր և անակնկալ, որ քրդերը նրան իսկապես սպասում էին և հիմա դիմադրում են ամբողջ թափով: Քրդական ջոկատների կանանց թևը խոստացել է Աֆրինը գերեզման դարձնել թուրք զինվորների և նրանց աջակցող հրոսակների համար:



Կարդացեք նաև.



Անկարայի պաշտոնական տվյալով 11 օր շարունակվող ռազմական գործողության ընթացքում սպանվել է 5 թուրք զինվոր և 700 ահաբեկիչ: Թուրքիայի նախագահը խոստացել է դուրս չգալ Աֆրինից քանի դեռ չի ոչնչացրել վերջին ահաբեկչին: Ահաբեկիչները քրդական զինված ջոկատների անդամներն են:
Էրդողանի համախոհների ամբոխը իշխանական կուսակցության համագումարին վանկարկեց ` առաջնորդ մեզ Աֆրին տար: Նախագահի պատասխանը չափազանց ռազմահրամանատարական էր. «Գիտեք, որ ես հրամատարական կետ եմ գնացել: Առայժմ կարիք չկա, բայց եթե անհրաժեշտություն լինի, նախ ես ռազմաճակատ կգնամ, հետո դուք»:
[embed]https://www.youtube.com/watch?v=63QHKASx2Io[/embed]
Այս օրերին ակտիվացել է քարոզչական ճակատը: Քրդական բնակավայրերը հրետակոծելու մասին տեղեկությունների ֆոնին Թուրքիան ակտիվ հակաքայլի անցավ` հայտնելով հրոտակոծված թուրքական բնակավայրերի մասին: Թուրքական քարոզչությունը նույնիսկ ավելի զգացմունքային քայլ կատարեց: 81 ամյա ծերունին փորձել է կամավոր գրանցվել և մեկնել Աֆրինի ռազմաճակատ:
[caption id="" align="aligncenter" width="700"]81-year-old Turk applies to take part in Afrin op Լուսանկարի հեղինակ՝ Ekrem Payan[/caption]
Թուրքական և ամերիկյան զինուժի ուղիղ ռազմական բախում. սա այժմ Աֆրինի գործողության գլխավոր վտանգն է, որի մասին արդեն ահազանգում են արևմտյան վերլուծականները:

Տարածել