BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Օձը տաքացնողին է կծում. «Իսլամական պետությունն» ըն

Օձը տաքացնողին է կծում. «Իսլամական պետությունն» ընդդեմ Թուրքիայի

Վերջին ամիսներին «Իսլամական պետությունը» Թուրքիայի դեմ բացահայտ գործողություններ է իրականացնում: Նախ 2016-ի հունվարից անընդհատ  հրթիռակոծվում է Սիրիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Քիլիս քաղաքը:

Այս տարի զոհվել է 18 քաղաքացիական անձ, շուրջ 60-ը վիրավորվել են:

Սահմանի այն կողմից թռչող հրթիռներին թուրքական հրետանին պատասխանում է «Ֆըրթընա» հրետանային համակարգերի և տանկերի համազարկերով: Դրա հետևանքով ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում, սակայն պարտքի տակ չեն մտնում: Համացանցում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում «Իսլամական պետության» զինյալնհերը ոչնչացնում են թե՛ թուրքական տանկեր, թե՛ վերոնշյալ հրետանային համակարգերը: Մի խոսքով թուրք-սիրիական սահմանին հակաքրդական Թուրքիա-«Իսլամական պետություն» համագործակցությանը փոխարինելու են եկել տեղային բախումները, որոնք ժամանակ առ ժամանակ թեժանում են:
Ի պատասխան Սիրիայում և Իրաքում խմբավորման դեմ թուրքական հրետանու գործողությունների՝ «Իսլամական պետությունը» Թուրքիայի տարածքում արդեն բացահայտ ահաբեկչական գործողություններ է իրականացնում, որոնց թիրախում ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկներն են, այլև Թուրքիայի քաղաքացիներն ու հատկապես թուրքական ուժային կառույցները:


[ Արևելյան խոհանոց ]



Մայիսի 1-ին Սիրիայի սահմանից ոչ հեռու Գազիանթեփ խոշոր քաղաքում «Իսլամական խմբավորման» անդամները 2 մեքենաներով ճեղքեցին ոստիկանական բաժանմունքի արգելապատնեշը, կրակեցին ոստիկանների վրա, իսկ հետո պայթեցրին մեքենան՝ սպանելով ու վիրավորելով բազմաթիվ թուրք ոստիկանների: Գազիանթեփը արդեն մի քանի տարի է` դարձել է Թուրքիայում «Իսլամական պետության» կողմնակիցների գլխավոր կենտրոնը: Այստեղից էին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններում ահաբեկչություններ իրականացնողները:
Եթե Թուրքիա-«Իսլամական պետություն» հակամարտությունն ավելի ընդարձակվի, զինյալները արդեն պայքարի կարևոր ու հզոր պլացդարմ ունեն հենց Թուրքիայի ներսում:

Միջազգային հանրության ճնշման տակ Անկարան դադարել է «Իսլամական պետության» հետ ծավալուն համագործակցությունը: Պարզ է, որ Անկարան աշխարհի ամենահզոր ահաբեկչական խմբավորմանը նրա ձևավորման սկզբնական շրջանում պարզապես օգտագործում էր Սիրիայի քրդերի և սիրիական իշխանության դեմ, իսկ հիմա իր խաղադրույքը դնում է «ավելի չափավոր» Ջեյշ ալ իսլամ և Ահրար աշ շամ խմբավորումների վրա, որոնք կռվում են ինչպես Սիրիայի քրդական ուժերի, այնպես էլ «Իսլամական պետության» դեմ:
Առանց այդ էլ Թուրքիայում ոչ մի շաբաթ առանց ահաբեկչական գործողության չի անցնում: Բանակի և ոստիկանության վրա հարձակումների մեծ մասն իրականցնում է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): Սակայն «Իսլամական պետության» մայիսմեկյան հարձակումը հենց PKK-ի ոճով էր: Թուրքիան փորձում է հեռանալ աշխարհի ամենաուժեղ ահաբեկչական խմբավորումից, որի ձևավորմանն ու հզորացմանն ինքը զգալի դերակտարություն է ունեցել: Սակայն նախկին դաշնակցի հետ կապերի խզումը Անկարային լուրջ սպառնալիքներ է խոստանում:

Տարածել