ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Ավո՛, կնուտը գցե՞մ» գրքի հեռուստաշնո

Տեղի ունեցավ «Ավո՛, կնուտը գցե՞մ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

10/30/2024

newmag-y-n

Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Newmag & friends ծրագրով ներկայացրեց Վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված նոր հրատարակություն։

Հուշապատումը կոչվում է «Ավո՛, կնուտը գցե՞մ»։ Գրքում տեղ են գտել Վարպետի մասին ժամանակակիցների հուշերն ու հումորային պատմությունները, նրա մասնակցությամբ հետաքրքիր ու զվարճալի դրվագներ։ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ ու գիրքը կազմող Ռուզաննա Մեսրոպյանը հավաքել է 42 հեղինակների հուշեր. 

«Վարպետն ասում էր՝ լավ հումորը կազդուրում է հոգին։ Այս գիրքն իրոք կազդուրում է մարդու հոգին։ Գիրքը հրատարակել ենք, քանի որ Վարպետի մասին ընթերցողը շատ բան գիտի, կարդացել է նրա ստեղծագործությունները, բայց նրանք ուզում են իմանալ, թե ինչպիսի մարդ էր նա։ Այս գիրքը պատասխանում է այդ հարցին։ Ամեն մի պատմություն բնութագրում է բանաստեղծին, որպես մարդ։ Իսահակյանը մեծ մտածող, մեծ բանաստեղծ էր, բայց ինչպես ամեն մի գյումրեցի, օժտված էր հումորով պատմելու կարողությամբ։ Գրքում ներառված պատմությունները նույնքան արժեքավոր ու խորն են, ինչպես բանաստեղծի ստեղծագործությունները»։ 

«Ավո՛, կնուտը գցե՞մ» երգիծական ժողովածուի վերնագիրն ընտրված է գրքում տեղ գտած մանրապատումներից մեկի խորագրով։ Գրքում պատմություններն ուղեկցվում են լուսանկարներով, որոնք շատ հայտնի են, բայց կան նաև լուսանկարներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում. «Մանրապատումների հետ կան նաև բացառիկ լուսանկարներ, որոնք երբեք չեն հրատարակվել. Իսահակյանն իր ընկերների, բարեկամների հետ խնջույքի սեղանին, մեքենայի ղեկին, զբոսնելիս, պարելիս»։

Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն ասում է, որ մանրապատումների հրատարակությունը նախաձեռնել են, քանի որ հաճախ մեր մեծերին միֆականացնում ենք, հեռացնում մեզանից. 

«Այս գրքով ուզում ենք ցույց տալ Իսահակյանի մարդ տեսակը, նրա հույզերը, ուժեղ ու թույլ կողմերը։ Էքսկուրսիաների ըթնացքում նկատում էինք, թե ինչ ոգևորությամբ են մեծերն ու փոքրերը լսում Իսահակյանի մասին հետաքրքիր ու զվարճալի պատմություններ։ Ռուզաննա Մեսրոպյանը տարիներ շարունակ հավաքել է այս պատմությունները։ Ընտրեցինք նաև ամեն պատմության համար համապատասխան լուսանկարները ու Newmag & friends ծրագրով հրատարակեցինք»։

Գիրքը հասանելի է newmag.am կայքում։

Կարդացեք նաև


Տարածել

Ավո՛, կնուտը գցե՞մ...
Ավո՛, կնուտը գցե՞մ...

Ռուզաննա Մեսրոպյան

5800 ֏

Նկարագրություն

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։