Գլխավոր Հոդվածներ

Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնարկ

Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնարկությունը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեցին «Կոտրված վահան» գիրքը (տեսանյութ)

04/15/2025

newmag-y-n

«Կոտրված վահան» գրքում 17 քաղաքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից, նաև Ադրբեջանից վերլուծել են պատերազմը։

Արցախյան պատերազմի պատճառների, նախընթաց իրադարձությունների ու հետևանքների մասին «Կոտրված վահան» գրքի համակարգող-խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Հարությունյանն ասում է, որ հոդվածների գերակշռողը մասը վերաբերում է 2022 թվականի պատերազմին, բայց կան նաև հովածներ, որոնք առնչվում են սոցիալ-հասարակական խնդիրներին, դիվանագիտական իրադարձություններին ու նախընթաց դեպքերին.

«Այս հոդվածների շուրջ աշխատանքները սկսվել են շուտ, պատերազմից հետո մասնագետների, փորձագետների խումբ ստեղծվեց, որը համակարգում էր գրքի խմբագիրը՝ Վիգեն Չեթերյանը։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել։ Այն, ինչ ստացանք, բավական արժեքավոր է։

Այս գիրքը գիտական մեթոդաբանության հիման վրա է գրվել, բայց այն նաև շատ հեշտ ընթեռնելի է։ Գրքում կա երկու ադրբեջանցի հեղինակ, երկուսն էլ դիսիդենտ են, ոչ մեկն էլ Ադրբեջանում չի ապրում։ Աշնանը Լոնդոնում լույս կտեսնի այս գրքի անգլերեն տարբերակը։ Ի պատիվ Newmag հրատարակչության, հայերեն տարբերակն ավելի շուտ լույս տեսավ, քանի որ հոդվածների մեծ մասն անգլերեն են եղել, դրանք թարգմանվել են հայերեն։ Ցավալիորեն, հատկապես քսան թվականից հետո Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող գրեթե բոլոր կարևոր գիտական ու ակադեմիկան աշխատանքները եղել են ոչ հայաստանյան ինստիտուտների պատվերով»։

«Կոտրված վահանը» ակադեմիական հոդվածների ժողովածու է, որտեղ մասնագետները տարբեր տեսանկյուններից վերլուծել են Արցախյան պատերազմը։ Գրքի հոդվածագիրներից մեկն արևելագետ, պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ, պրոֆեսոր Նաիրա Սահակյանն է։ Փորձագետն ասում է, որ վերջին մի քանի տարիներին հիմնականում ուսումնասիրել է արցախյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանական խոսույթները.

«Ինչ-որ մի պահի մտածեցի, թե ինչպես է այդ խոսույթը ձևավորվել մեզ մոտ։ Առաջին հայացքից թվում է, ամեն ինչ պարզ է, բայց երբ ուսումնասիրեիցի 88-ից, մինչև հիմա Արցախի վերաբերյալ հայկական խոսույթը, շատ հետաքրքիր բացահայտումներ արեցի։

Ինչո՞ւ կարդալ այս գիրքը, նախ, 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատերի մոտ հարց առաջացավ, ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, որ Կովկասի հաղթանակած բանակը պարտվեց, գնաց կապիտուլյացիայի։ Այդ հարցի պատասխանը գտնելու փորձն է այս գիրքը։ Գրքում մի շարք հոդվածներ կան, որոնք տարբեր ասպեկտներով պատասխանում են այդ հարցին»։ 

 

Գրքի ևս մեկ հոդվածագիր է Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը։ Նա իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Քաղաքագետն ասում է, որ ի սկզբանե նպատակն ավելի նեղ էր, պետք է վերլուծեր ՌԴ քաղաքականությունն ու գործողությունները պատերազմի ընթացքում. «Ընթացքում հասկացա, որ սիտուատիվ վերլուծությունը քիչ կլինի, պետք էր անդրադառնալ հիմքերին։ ՌԴ քաղաքականության էվոլուցիան եմ նայել անկախությունից հետո։ ՌԴ քաղաքականությունը 35 տարների ընթացքում գրեթե չի փոխվել։

Դա Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղղություններից ամենաստաբիլն է. թեև Ռուսաստանը դաշինքային հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, բայց բոլոր փաստաղթերում կարմիր թելով անցնում է, որ անկախ հարաբերույթունների տեսակից, ՌԴ-ն չի պատրաստվում ու չի անցնի կողմերից մեկի կողմը, կոնֆլիկտը չի լուծի որևէ մեկի օգտին, քանի որ դա կլիի ի վնաս իր շահերին։ Ամենայն հավանականությամբ, այդպես չեղավ, պատերազմից հետո ռուս-հայկական հարաբերությունները վնաս կրեցին։ Հայաստանցի հարցվածների մեկ երրորդը անցյալ տարվա սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ ՌԴ-ն համարում է գլխավոր սպառնալիքներից»։

Քաղաքագետը կարծում է, որ այս գրքի հիմնական նպատակը հոդվածների ու գրքի հասցեին քննադատության ու քննարկումների հրավիրելն է։ Ըստ հոդվածագրի՝ հայ հասարակությունը չի հասկացել ու չի մարսել պատերազմն ու պարտությունը։ Այս գիրքը կօգնի նաև այդ հարցում։

Կարդացեք նաև

Newmag-ը ներկայացնում է 17 հայ և միջազգային փորձագետի ծավալուն ու շոշափելի աշխատություն՝ «Կոտրված վահան» (թրեյլեր)«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)


Տարածել

Կոտրված վահան
Կոտրված վահան

Վիգեն Չըթըրյան

7800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։

Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը: