Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
04/23/2025

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Աշխատության շնորհանդեսին ներկա է եղել նաև պատմաբանը։
«Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Newmag հրատարակչության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Հայոց ցեղասպանության 110-երորդ տարելիցին ու ցեղասպանագիտությանը նվիրված «Ցեղասպանության շաբաթվա» ընթացքում։ Թուրք պատմաբանի այցը կազմակերպել է Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը։
Թաներ Աքչամը նախ խոսեց իր նախորդ երկու գրքերի մասին, որոնք նույնպես հայերեն է հրատարակել Newmag հրատարակչությունը։ Պատմաբանը հիշեց, որ «Խայտառակ արարքն» իր դոկտորական թեզի թեման էր։ Թաներ Աքչամը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարելի է փակված համարել, քանի որ այն ընդունել են միջազգային ու գիտական շրջանակները ու Միացյալ նահագները.
«Գիրքը ներկայացնում է հարյուրամյա թուրքական պետության ստեղծման պատմությունն ու ապարտեիդի ռեժիմը։ Ես ասում եմ ու իմ գրքում էլ ցույց եմ տալիս, որ 1918 թվականից սկսած Թուրքիայում ապարտեիդի ռեժիմ է հաստատված։ 74 թվականին ընդունվել է ապարտեդիեի մասին կոնվենցիան, որը նման է ցեղասպանության մասին կոնվենցիային։
Այդ կոնվենցիայով, եթե որևէ պետություն իր քաղաքացիների երկրորդ դասի է համարում, դուրս է մղում տարբեր գործընթացներից, կոչվում է ապարտեիդի ռեժիմ։ Իմ գրքում դա եմ ցույց տալիս տարբեր որոշումներով ու օրենքներով, որոնք ընդունել է Թուրքիան»։
Ըստ պատմաբանի, 2023 թվականին Թուրքիայի հանրապետության 100-ամյակն էր։ Այս հարյուր տարում պետական որևէ ինստիտուտում հայ, հույն կամ այլ ազգի ներկայացուցչի չեք հանդիպի. «Հայերը, հույները, ասորիները պիտակավորվել են իրենց գրանցամատյաններում, ամեն մեկն իր կոդն է ունեցել։
Պետական արխիվներում կան այն հայերի գրանցումները, որոնք իսլամացվել են Ցեղասպանության ընթացքում։ Քանի որ այդ գրանցումները պետության ձեռքում է, որևէ հայ կամ այլ փոքրամասնության ներկայացուցիչ չի կարող դառնալ պետական աշխատող»։
Թաներ Աքչամն ասում է, որ իր գլխավոր ընթերցողները թուրքերն են։ Գիրքը 4 անգամ վերահրատարակվել է. «Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հրանտ Դինքի սպանությունը, կարծես, Սուրբ ծնունդի պես մի բան լիներ, բեկումնային էր։ Իհարկե, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախքան ռազմական հեղաշրջումը, քառասունից ավելի վայրերում հարգում էին զոհերի հիշատակը։ Թուրքիայում ավտորիտար ռեժիմ է, բայց երբ այն վերանա, Հայոց ցեղասպանության հարցն ակտիվ կքննարկվի»։
Թաներ Աքչամը վստահ է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելը ոչ թե 110 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին է, այլ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների հավասարության հարցն է։
Կարդացեք նաև

Վահագն Դադրյան
8800 ֏
Նկարագրություն
Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ կարևորություն ունեցող վավերագրեր: Դրանք վերլուծել է պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական ու ոճրագիտական մոտեցումներով և ձևակերպել Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները։
Կարդա նաև

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)

Գրքաքննադատների ու փարձագետների անդրադարձը՝ «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքին (տեսանյութ)
