Տեղի ունեցավ ամենասկանդալային մեգաաստղի կենսագրական գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Գեղեցիկ, հաջողակ ու հայտնի: Ամենահայտնի հայուհու կյանքն ու կարիերան՝ բոլոր մանրամասներով, հայտնի ու մինչև այժմ չհրապարակված փաստերով՝ հայերենով ներկայացնում է Newmag-ը: «Քիմ. մերկ ճշմարտություն» գրքի հեղինակը Շոն Սմիթն է: Արմենիա հեռուստաընկերության ուղիղ
Կարիերայի սկզբում նա ընդամենը Փերիս Հիլթոնի ոճաբանն էր ու զգեստապահարանի պատասխանատուն, բայց ընդամենը մի քանի տարում այնպիսի հաջողություն գրանցեց, որ շատերը զարմացան: Քիմ Քարդաշյանն այսօր արդեն աշխարհի ամենահայտնի կանանց մեջ է: Նա կայացած փաստաբան է, բիզնեսլեդի, բազմազավակ մայր ու հայտնի միլիարդատեր: Դիմահարդար Հրանուշ Եղոյանը նրան եզակի կերպար է համարում. «Երբեմն լսում եմ կարծիքներ, ի՞նչ է արել, ի՞նչ է անում ինքը, որ այսքան հայտնի է: Իսկ մի հատ տեսեք քանի կին կա, որ նման հաջողության է հասել: Այսօր կարելի է հեշտությամբ հայտնի դառնալ, բայց ինքը կարողացավ ամեն ինչ օգտագործել: Եզակիներից է»:
«Քիմ. Մերկ ճշմարտություն» գիրքը թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագրել՝ Տաթեւիկ Նալբանդյանը: Մասնագետներն ընդգծում են՝ Քիմին քննարկում են, քննադատում, բայց ամենից հաճախ՝ կրկնօրինակում: Քարդաշյանի ոճը, հագուստն ու դիմահարդարումը մշտապես ուշադրության կենտրոնում են: Գրքի՝ հայերեն թարգմանության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը Քիմին իր ամենամեծ բացահայտումներից է համարում.
«Պատկերացրեք այդ բարեմասնությունները լինեին մեկ ուրիշի վրա, կստացվեր գրոտեսկ: Ինձ համար նախ բացահայտում էր, քանի որ Շոն Սմիթը շատ հետաքրքիր պատմող է, իսկապես մեծ համակրանքով ես լցվում, երբ որ կարդում ես այս գիրքը: Քիմի մասին պատմությունը սկսում է հենց 2015-ին Հայաստան նրա այցով: Սա շատ կարեւոր սկիզբ է նրա յուրահատկությունը ներկայացնելու համար»:
Ինֆլյուենսեր-բլոգեր Հենրի համբարձումյանը պատրաստվում է Քիմի հետ հանդիպմանը: Ասում է՝ բավականին երկար է նախապատրաստվել դրան. «Նա մարդ է, ում աշխարն է սիրում, ու հաջողակ կին է: Նրանց գլխավոր հաղթաթուղթն անկեղծությունն է: Ընտանիքը ցույց է տալիս, որ ռեալիթի շոուն իրական է»:
Քիմ Քարդաշյանն առանձնանում է նաև բազմաթիվ սիրավեպերով ու ամուսնությունենրով: Նրա ամենահայտնի սիրավեպերից մեկը Ամերիկայի ամենահարուստ սևամորթ աստղի հետ էր: Ամուսնությունից հետո երկու աստղերի կարողությունն աճեց երկրաչափական պրոգրեսիայով: Քիմն ու Քանյեն էլ հայտնվեցին Time-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Հենց Քանյե Ուեսթի հետ Էլ Քիմն առաջին անգամ եկավ Հայաստան: Աշնանային պատերազմի ժամանակ էլ Արցախին օգնելու համար Քիմը նվիրաբերեց 1 միլիոն դոլար: Քիմի կյանքի բոլոր այս մանրամասները Newmag-ը հայերեն է ներկայացրել Evocabank-ի աջակցությամբ: Ընկերության ներկայացուցիչը պնդում է` իրանց ամբողջ թիմն է Քիմին համակրում. «Մեր ամբողջ թիմն առանձնահատուկ համակրանք ունի քիմի նկատմամբ, բոլորս էլ հասկանում էինք՝ ինչ կապված է Քիմի հետ, հաջողված է»:
Քիմ Քարդաշյանը 2021-ից աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում է: Forbes-ը նրան ներառել է միլիարդատերերի շարքում: 2022-ի տվյալով կարողությունը 1 միլիարդ 800 միլիոն դոլար է:
Կարդացեք նաև
- «Քիմ. Մերկ ճշմարտություն». Newmag-ը ներկայացնում է ամենասեքսուալ և սկանդալային մեգաստղի մասին գիրքը (թրեյլեր)
- Ֆոտոռեպորտաժ «Քիմ. Մերկ ճշմարտություն» բեսթսելլերի շնորհանդեսից
- Տեղի ունեցավ «Քիմ. Մերկ ճշմարտություն» գրքի շնորհանդեսն ու «Քիմ. Նոր ստանդարտներ» պանելային քննարկումը (տեսանյութ, լուսանկարներ)