Տեղի ունեցավ 2024-ի գլխավոր բեսթսելլերի հեռուստաշնորհանդեսը՝ Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» գիրքը (լուսանկարներ, տեսանյութ)
Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում տեղի ունեցավ «Ցասում» գրքի համաշխարհային պրեմիերա։ Newmag հրատարակչությունն ամբողջ աշխարհի հետ նույն օրը ներկայացրեց Ալեքս Մայքլիդիսի երրորդ վեպը։ Համաշխարհային պրեմիրան մեծ իրադարձություն է նաև հայ հեղինակների ու գրական
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նկատեց, որ ժամային առանձնահատկությունների շնորհիվ, հայ ընթերցողներն ամենաառաջինը կկարդան արդեն բեսթսելլեր դարձած «Ցասում» գիրքը. «Մենք առաջամարտիկ ենք, զուտ ժամային գոտիների առանձնահատկության շնորհիվ։ Սկզբում Հայաստանում է պրեմիերան, հետո Եվրոպայում, իսկ հետո Միացյալ նահանգներում։ Newmag-ը որոշել է, որ որոշ բեսթսելլերի դեպքում գնալ համաշխարհային թրենդներին զուգահեռ, սա նոր մոտեցում է, ու սա հրաշալի է, մենք հետնաբակում չենք, աշխարհի հետ զուգահեռ ենք քայլում։ Գրախանութներում վաճառքն արդեն սկսվել է»։
Հրատարակչությունը գիրքն ամբողջ աշխարհի հետ ներկայացնելու համար նախապես մեծ խմբագրական, արտադրական աշխատանք է կատարել։ Հրատարակչության գլխավոր խմբագիրն ասում է, որ հայ ընթերցողը պետք է զգա, որ հրատարկաչությունն իրեն համաշխարհային առաջարկ է անում ու ինքը համաշխարհային մեյնսթրիմի մեջ է. «Արդեն հերթեր են գոյացել կանխավաճառքի համար։ Սա Newmag-ի մեծ ակցիան է բոլոր գրախանութների հետ, սա գրական մեծ իրադարձություն է։ Իհարկե, բարդ է, մենք կուզեինք բոլորի պես նորմալ ապրել, բայց պետք է մտնել համաշխարհային տեմպի մեջ, հասցնել բոլոր դեդ լայնները։ Թիմը կարողացավ դա անել, շատ լավ աշխատանք է, լավ թարգմանություն։ Մենք պահպանել ենք շապիկը, քանի որ բեսթելլերների դեպքում դա կարևոր է։ Մայքլիդիսը երեք տարին մեկ մի բեսթսելլեր է տալիս ընթերցողներին, սկզբում «Լռակյաց հիվանդն» էր, հետո «Կույսերը», սա էլ, կարծում եմ, կդառանա բեսթսելլեր»։
Գնել Նալբանդյանը բացեց որոշ փակագծեր, գրքի հերոսներներին հեղինակը մանրամասն պսիխոանալիզ է անում. «Սա դեդեկտիվ է, բայց գեղարվեստական խոսքը զուգահեռ է անհասկանալի պատմություններին։ Այս հեղինակի դեպքում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ տեղի ունեցավ, այլ ինչպես ու ինչու։ Հեղինակն ունի հունական արմատներ, ու, ինչպես հայկական արմատները, ստիպում են, որ մենք բոլորին տանենք Գառնի, Գեղարդ, Մայքլիդիսն էլ իր հերոսներին միշտ տանում է դեպի հունական դիցաբանություն»։
Գրքի հայերեն հրատարակության խմբագիր Մարգարիտ Սարգսյանը պատմեց, թե ինչպես են աշխատել, որպեսզի ամբողջ աշխարհի հետ նույն օրը գիրքը պատրաստ լինի. «Աշխատել ենք մի քանի ամիս, առաջարկն ինձ արել է Արտակ Ալեքսանյանը, հեղինակի նախորդ երկու վեպերն էլ եմ ես թարգմանել։ Զուգահեռ կապի մեջ եմ եղել թարգմանչի՝ Աստղիկ Աթաբեկյանի հետ, խմբագրի հետ ենք աշխատել։ Այս ստեղծագործությունն առանձնանում է հերոսների մանկական հոգեբանական խնդիրներով, որոնք էլ հասցնում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում վեպում։ Հունական անունները, դիցաբանությունը այս դեպքում էլ գրողի վեպում առանցքային են։ Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, կա սեր, սիրային հարաբերություններ, հայտնի մարդիկ, աստղեր ու ոչ միայն աստղեր»։
Գրքի հայերեն հրատարակության գործընկերը «Զանգակ» գրատունն է։ Գրատան մշակութային գործերի ղեկավար, գրականագետ Աստղիկ Օհանյանը շնորհավորեց հայ ընթերցողներին, քանի որ առաջին անգամ հայերեն թարգմանությունը լույս է տեսնում ոչ թե համաշխարհային պրեմիերայից մի քանի տարի հետո, այլ զուգահեռ, նույն օրը. «Մի քանի գիրք ենք հրատարկել Նյումեգ հրատարակչության հետ։ Մենք գիտենք, թե ինչ է ուզում ընթերցողը, Newmag֊֊ը գիտի, թե ինչպես դա մատուցել։ Մայքլիդիսի նախորդ երկու գրքերը արագ սպառվում են, մինչև հիմա ընթերցողները դեռ գնում են, ընթերցում են։ Այս գիրքը նույնպես արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների մոտ։ Հեղինակը հմտորեն բացահայտում է, թե ինչու եղավ սպանությունը, այդ ամենը անում է իր հերոսների մանկության մութ դեպքերի վերլուծությամբ, քանի որ հենց դրանք ենք ազդել նրանց հետագա դեպքերի վրա։ Կա երկու կերպար, որոնք բավականին բարդ մանկություն են ունեցել, հետո կարծես թե այդ ամեն քողարկվել է, նրանք հասել են հաջողությունների, բայց գրողը ցույց է տալիս, որ ոչ մի բան հենց այնպես չի անցնում։ Հոգեբանական խնդիրներն ունենում են հետևանքներ»։
Հունվարի 16-ից «Ցասումը» կվաճառվի նաև «Զանգակ» գրախանութների բոլոր մասնաճյուղերում։ Գրատան մշակութային գործերի ղեկավարը հույս ունի, որ ընթերցողները կհասցնեն գնել գիրքը, քանի որ ինչ֊որ բան արդեն հուշում է, որ վեպի տպաքանակը շատ շուտ է սպառվելու։
Ալեքս Մայքլիդիդի ստեղծագործության երկրպագու է նաև թրիլլերների երիտասարդ հեղինակ Ռուբեն Եսայանը։ Նա ասում է, որ իր համար մեծ մոտիվացիա է Մայքլիդիսի հաջողությունը, ավելին՝ հեղինակն իրեն օգնել է ավելի լավ գրել. «Առաջին երկու վեպերը կարդալիս կիրառել եմ որոշ հմտություններ։ Օրինակ, նա ստիպում է, որ առաջին գիրքը կարդալուց հետո կարդաս նաև հաջորդը։ Հենց այդ տեխնիկան եմ փորձել կիրառել նաև իմ գրքերում։ Շատ ուրախացա, որ Newmag֊ը հրատարակեց այս վեպը։ Հպարտ եմ նաև, որ Արտակ Ալեքսանյանից ստացա գիրքը, որ նախապես կարդամ»։
Ռուբեն Եսայանն ասում է, որ Մայքլիդիսի ոճն այսօր աշխարհում ամենաշատ սպառվող, ընթերցող գրական ժանրերից է. «Հեղինակը միշտ ստիպում է փոխել քո բոլոր թեզերը՝ իրականում ինչ է լինելու պատմության վերջում։ Բայց եթե նախորդ երկու գրքերի դեպքում ես անում էի որոշ բացահայտումներ, այս դեպքում անհնար էր։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ վեպը, հատկապես եթե հավանել են նախորդ երկու վեպերը, հեղինակի այս թրիլլերը հաստատ կհավանեն»։
Գիրքն արդեն վաճառքում է, առկա է գրախանութներում և newmag.am կայքում։
Կարդացեք նաև