Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

04/22/2025

newmag-y-n

Հայաստան է ժամանել շվեյցարահայ գրող Դեմիր Սյոնմեզը։ Այցի նպատակը նոր գրքի շնորհանդեսն է, որը Newmag-ը ներկայացնելու է «Ցեղասպանագիտության շաբաթը» քառօրյակի ընթացքում՝ ապրիլի 23-ին, 19:00, ՀԲԸՄ-ում։

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրեց շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» ֆոտովավերագրությունը։ 

Լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը «Վիրավոր արծիվ» գրքում ներկայացրել է 2020 թվականի Արցախի պատերազմը, շրջափակումն ու տեղահանությունը. «Պատերազմի ժամանակ ես Ղարաբաղում էի, որպես անկախ լրագրող, վավերագրող։ Պատերազմից հետո վերադարձա Ժնև ու պատրաստեցի այս գիրքը։ Գրքում ոչ միայն լուսանակարներ են, այլ նաև իմ հուշերը, փաստեր, պատմական վկայություններ։ 

Այն միայն ֆոտոալբոմ չէ։ Ընդամենը մի ֆոտոալբոմով շատ բան չէի բացատրի։ Այդ պատճառով գրեցի նաև այն ամենը, ինչ կատարվել է Արցախում։ Ստեղծեցի ժամանակագրությունը, պատմեցի մարդկանց պատմությունները, որոնց լուսանկարել եմ։ Գրքում կան նաև տարբեր միջազգայինն կառույցների, շվեյցարացի քաղաքական գործիչների տեսակետները ու իմ վերլուծությունները»։ 


Դեմիր Սյոնմեզը վստահ է, որ «Վիրավոր արծիվը» ֆոտովավերագրությունը կարող է դառնալ փաստավավերագրական փաստաթուղթ, որը ցույց կտա ու կապացուցի Ղարաբաղում տեղի ունեցած իրականությունը։ Այն փաստավավերագրական ու պատմական փաստերի աղբյուր է։ 

Գրքում տեղ գտած վկայությունները, լուսանակարները օգտագործել են տարբեր միջազգային ու շվեյցարական կառույցներ, լրագրողներ։ Գիրքը տեղ է գտել ՄԱԿ-ի ու Ժնևի գրադարաններում։

Հայերեն-ֆրանսերեն գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 23-ին Newmag-ի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության «Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում։ Աննախադեպ գիտական շաբաթը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-նամյակին ու ցեղասպանագիտությանը։ Չորս օր կլինեն ցեղասպանագիտությանը նվիրված գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ։

Կարդացեք նաև

Տարածել

Վիրավոր արծիվը
Վիրավոր արծիվը

Դեմիր Սյոնմեզ

8800 ֏

Նկարագրություն

«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։