FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս են Uber-ի վարորդներին հոգեբանորեն շահագործ

Ինչպե՞ս են Uber-ի վարորդներին հոգեբանորեն շահագործում

«Չնայած վարորդների հետ  ավելի բարյացակամ լինելու մտադրությանը Uber-ը գիտության միջոցով ընկերության բարգավաճման համար դիմել է մանիպուլյատիվ հնարքների», - գրում է New York Times-ի հեղինակը:  
Ընկերության վարորդներն անկախ ձեռնարկատերեր են,  որոնք ինքնուրույն են ընտրում, թե որքա՞ն և  ե՞րբ աշխատեն՝ առանց աշխատանքային գրաֆիկի, ինչն էլ ընկերությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել աշխատուժի ծախսերը, ինչի հետևանքով, սակայն, չեն կարողացել վերահսկել վարորդներին:   
«Այս հիմնարար խնդիրը լուծելու համար ընկերությունը հոգեբանական խթան ու յուրօրինակ տեխնիկա է կիրառել, թե երբ, որտեղ և ինչպես աշխատեն վարորդները: Ուղևորների, վարորդների և ընկերության ծախսերի հավասարակշռությունը պահելն  ընկերության համար լուրջ մարտահրավեր է», - գրում է հեղինակը:
Որպեսզի վարորդներն ավելի երկար աշխատեն ու շահավետ աշխատեն, Uber- ը կիրառել է վիդեոխաղեր, հավելվածներ, սահմանել է գրաֆիկական և ոչ նյութական բոնուսներ: Բացի դրանից, ընկերությունը սահմանել է նվազագույն  աշխատավարձ, և  եթե վարորդները փորձում են դուրս գալ հավելվածից տեղեկացվում են, որ նրանք օրվա պլանը կատարելու համար մի քանի պատվեր էլ պետք է ընդունեն:
Դա անելու համար, ըստ The New York Times- ի հեղինակի,  ընկերությունը տվյալների վերլուծության համար սոցիալական ոլորտի հարյուրավոր մասնագետներ է վարձել:  Օրինակ, Uber-ը մի ալգորիթմ ունի,  որը նման է Netflix ծառայության գործառույթներից մեկին, երբ ավտոմատ սկսվում է հաջորդ  տեսահոլովակը: Այս նույն ալգորիթմի միջոցով Uber-ի  վարորդները հերթական պատվերն ստանում են նույնիսկ նախորդի ավարտից առաջ:



Կարդացեք նաև.



«Իհարկե, շատ ընկերություններ հոգեբանական հնարքների միջոցով են  հաճախորդներ ձեռք բերում, որ նրանք հենց իրենց արտադրանքից ու  ծառայություններից են օգտվում: Սակայն նման մեթոդների կիրառումն՝ ուղղված  աշխատողների դեմ, ամեն ինչ փոխում է արմատապես», - գրել  է հոդվածի հեղինակը:
​«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք ազդում են մարդկանց եկամուտների վրա: Uber-ի ղեկավարներն օգտագործում են վարորդների մասին ինֆորմացիան, ուղղորդում են նրանց, որպեսզի այդ կերպ այնքան ազդեն նրանց վրա,  որքան իրենց անհրաժեշտ է», - ասում է Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ռայան Քահոնը, որն ուսումնասիրել է, թե ինչպես են ընկերություններն, օգտագործելով տվյալներն և ալգորիթմները, մարդկանց հոգեբանորեն շահագործում:
The New York Times-ի տեղեկացմամբ,  տղամարդ  կառավարիչները հաճախ գրանցվել են  կնոջ անունով, որովհետև դա  մեծ ազդեցություն է ունեցել վարորդների վրա:
Ինչ-որ մեկը գրել է. «Ողջույն,  շուտով այսինչ տեղում  համերգ է լինելու: Գուցե դո՞ւ էլ գաս»: Եվ վարորդներն այդպես պատվերներ են ընդունել:  
Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ կանանց անունից պատվերներ են արել, ինչի շնորհիվ վարորդները շահագրգռված աշխատել են:
Ընկերությունը կարողացել է արագացնել և դանդաղեցնել ավտոմեքենան: Այսպիսով ընկերությանը հաջողվել է տարբեր միջոցների ու մանիպուլյացիաների շնորհիվ աշխատեցնել վարորդներին:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում



Տարածել