Ինչու Ucom ընկերությունը դարձավ Newmag Summer Fest-2022-ի գլխավոր հովանավորը (տեսանյութ, լուսանկարներ)

Արդեն երկրորդ տարին Newmag հրատարակչությունը հուլիսի 16-ին Երազ այգում անցկացնում է գրքի ամառային փառատոն: Մի ամբողջ օր առանց դադարի ու ավելի քան 10 ժամ տեղի են ունեցել գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդես, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխու
2021-ին այցելուների աննախադեպ հոսքից, ջերմ ու դրական գնահատականից հետո Newmag-ն արդեն տարին երկու անգամ է անցկացնում փառատոնը՝ ամռանն ու ձմռանը: 2002-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացվել: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:
Newmag Summer Fest-2022-ին միացավ նաև «Յուքոմ» ընկերությունը: Ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական ու գիտական բազմաթիվ ծրագրեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարները:
Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն իր խոսքում ընդգծեց. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն․ սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:
Հավելենք, որ մինչ փառատոնը Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից:
Կարդացեք նաև
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
