Աշխատանքից հեռացվելը ավելի դաժան է, քան ամուսնալուծությունը
Ըստ Bloomberg-ի հետազոտության` աշխատանքից հեռացված անձինք այլևս չեն վերականգնել իրենց բարեկեցության նախկին մակարդակը: Այս դեպքում բարեկեցությունը նշանակում է լավ հոգեկան վիճակ, ինքնագնահատական, կյանքի հանդեպ լավատեսություն և բավարարվածություն:
«Աշխանքի կորուստը կարող է այնքան ուժեղ հարվածել, որից հետո մարդկ կարող է կորցնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը և դա ավելի ցավոտ է, քան բաժանությունը», - գրել է Bloomberg-ի լրագրող Քրիս Ստոկել-Ուոքերը:
Աշխատանքից հեռացվելիս մարդիկ մի քանի տարի շարունակ ավելի ու ավելի դժբախտ են զգում իրենց: «Նման դեպքում միակ փրկությունը կարող է լինել նոր, կայուն աշխատանք գտնելը, որը կարող է մեղմել ցնցումը», - նշվում է հետազոտության մեջ:
- Հայաստանում էլ հնարավոր է աշխատանքի ընդունվել առանց ծանոթի ու աշխատանքային փորձի. ահա, թե ինչպես
- Աշխատանքի ընդունելիս 5 հարց, որ հնացել են, և 5 հարց, որ կտա նոր տեսակի HR մենեջերը
- Երևանի ու մարզերի ամենապահանջված մասնագիտությունները, որոնցով կարելի է աշխատանք գտնել հենց հիմա
Իսկ ի ՞ նչ է կատարվում այրիների հետ: «Երբ մարդը կորցնում է իր կողակցին, բարեկեցության մակարդակը կտրուկ իջնում է, հետո աստիճանաբար վերականգնվում է: Սակայն աշխատանքի կորստի դեպքում նման միտում չի նկատվում», - կարծում է What Works Center for Wellbeing կենտրոնի ներկայացուցիչ Տրիցիա Կուրմին:
Փորձագետները պարզել են, որ կնոջ մահից հետո բրիտանացի տղամարդկանց բարեկեցությունը կնոջ մահից 2 տարի հետո է վերականգնվում, իսկ բաժանության դեպքում` 4 տարի հետո: Սակայն, եթե բրիտանացին կորցնում է աշխատանքը իր վիճակը անընդմեջ վատանում է 4 և ավելի տարիների ընթացքում: Ընդ որում տղամարդկանց դեպքում աշխատանքի կորուստն ավելի ցավալի է, քան կանանց:
«21-րդ դարում գիտակցված կյանքը ենթադրում է աշխատանք, ներդրում հասարակության զարգացման գործում, նաև աշխատող մարդու կարգավիճակ ու պաշտոն», - նշում է Bloomberg-ը:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)