BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞վ առանձնացավ US Open-2017-ը. 5 հետաքրքիր փաստ

Ինչո՞վ առանձնացավ US Open-2017-ը. 5 հետաքրքիր փաստ ավարտված մրցաշարի մասին

1981 թվականից հետո առաջին անգամ US Open-ի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի 4 մասնակիցներն էլ ամերիկացիներ էին. Վինուս Ուիլյամս, Կոկո Վայնդեվեյ, Մեդիսոն Քիզ, Սլոան Ստեֆենս:
14 տարվա դադարից հետո կանանց և տղամարդկանց աշխարհի առաջին ռակետները նույն երկրից են: WTA-ի նոր առաջատարը Գարբինյե Մուգուրուսան է, ATP-ի առաջատարը` Ռաֆայել Նադալը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ վարկանիշային աղյուսակները գլխավորեցին թենիսիստներ Իսպանիայից:
[caption id="" align="aligncenter" width="733"] Ռաֆայել Նադալ[/caption]



Սպորտի մասին կարդացեք նաև.



Կանանց մենախաղի եզրափակիչ դուրս եկած Մեդիսոն Քիզն ու Սլոան Ստեֆենսն առաջին անգամ էին մասնակցում Մեծ Սաղավարի մրցաշարի եզրափակիչի: 24-ամյա Ստեֆենսը մեյջորի տիտղոս նվաճեց առաջին անգամ: Անցած ամառ կրնկի կոտրվածք ստացած և այս հունվարին վիրահատված Ստեֆենսը 5 շաբաթում դասակարգման 934-րդ տեղից բարձրացավ 17-րդ տեղ:
[caption id="" align="aligncenter" width="770"] Սլոան Ստեֆենս[/caption]
Քառորդ եզրափակիչում հաղթելուց հետո Սլոան Ստեֆենսը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա ասուլիսի ժամանակ ճանճի պատճառով ընկել է աթոռից:
 

Տարածել